Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պրոֆեսորի կերպարում ներկայացնում է հանճարեղ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնին

01.22.2020


Նախօրեին, հունվարի 21-ին .Մոսկվայի Օլեգ Տաբակովի թատրոնում Վլադիմիր Մաշկովը է ներկայացրել է ամերիկացի հեղինակ Թերրի Ջոնսոնի «Գիշերը հյուրանոցում» պիեսի իր ընթերցումը, որտեղ նա նաև դերակատարներից մեկն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Այս ներկայացման կերպարների մեջ պիեսի հեղինակը նկատի չի ունեցել որևէ կոնկրետ, իրական մարդու, սակայն թատրոնի գեղարվեստական ղեկավարը հեղինակի նշած գործող անձանցից Պրոֆեսորի կերպարում ներկայացնում է հանճարեղ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնին, իսկ Դերասանուհու փոխարեն ներկայացնում Մերիլին Մոնրոյին ( դերասանուհի՝ Օլգա Կրասկո):

Ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորող Ավանգարդ Լեոնտևը կարծում է, որ պիեսի ամերիկացի հեղինակը պարզապես վախեցել է գրել կոնկրետ մարդկանց մասին, սակայն ի հակադրություն ասելիքի նկատմամբ նման մոտեցման, Մաշկովը դիմել է ռիսկի: Այդ մոտեցումը «նյութականացնելու» համար նա ուսումնասիրել է Էյնշտեյնի կենսագրությունը և ժամանակաշրջանի պատմությունը...

Արդյո՞ք իրական կյանքում Էյնշտեյնը երբևէ հանդիպել է Մոնրոյին: Այդ մասին որևէ տեղեկություն չկա: Սակայն, ըստ բեմադրության հեղինակների, դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ պիեսի հեղինակը ենթադրել է ու ներկայացրել, թե ինչ կխոսեին երկու տարբեր ոլորտների այդ երկու մեծությունները, եթե հանդիպեին: «Հենց դա էլ ամենահետաքրքիրն է»,- նշել է Լեոնտևը:



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 508 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152