Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեյերհոլդի գործողությունների ալգորիթմը «Բիոմեխանիկան» էր

02.02.2020

Այսօր, փետրվարի 2-ին, լրանում է ռուսաստանցի նշանավոր թատերական ռեժիսոր, դերասան և մանկավարժ, «Բիոմեխանիկա» նոր դերասանական համակարգի հեղինակ Վսեվոլոդ Մեյերհոլդի զոհվելու 80 ամյակը: Մեծ արվեստագետը գնդակահարվել է 1940թ.-ին՝ ստալինյան զնդանում:

Նա թատրոն մուտք գործեց, երբ դեռ սովորում էր Մոսկվայի թատերական-երաժշտական ուսումնարանի 2-րդ կուրսում: Նեմիրովիչ-Դանչենկոյի ուսանող երիտասարդի առջև թատրոնի ճանապարհը բացեց մեծն Կոնստանտին Ստանիսլավսկին, 1905թ.-ին, երբ նրան, որպես ռեժիսոր, հրավիրեց իր ղեկավարությամբ գործող թատրոն-ստուդիա: Սակայն, համագործակցության այդ հնարավորությունը Մեյերհոլդի հոգևոր տիրույթում արմատներ չգցեց: Երիտասարդը թատրոնը ընկալում ու տեսնում էր այլ չափումների մեջ: Նրա համար թատերական բեմը մի վայր էր, որտեղ պետք է ծավալվեր դերասանի ֆիզիկական պատրաստվածության վրա կառուցված «մեխանիկական» գործողությունների ալգորիթմը՝ «բիոմեխանիկան»:

Թեև նա իր գործունեության արդյունքում հայտնվեց ստալինյան բանտերում և, ի վերջո, սպանվեց, բայց նրա անունը, արդեն կատարած նորարական աշխատանքը և «բիոմեխանիկայի» տեսությունը ԽՍՀՄ-ում և երկաթյա վարագույրից դուրս դարձել էր թատերական աշխարհի սեփականությունը: Մինչև բանտարկվելը Վսեվոլոդ Մեյերհոլդը պարբերաբար հյուրախաղերի էր մեկնել Եվրոպական երկրներ և նրան գիտեին և ընդունում էին Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և այլուր: Նույնսկ նրա մահից հետո, որը երկար ժամանակ գաղտնի էր պահվում, համաշխարհային մամուլը երբեմն-երբեմն անդրադառնում էր մեյերհոլդյան բեմադրութէյուններին, իսկ բեմադրիչին հիշատակում որպես Մոսկվայում բնակվող և աշխատող ողջ մարդու...




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 522 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183