Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որպեսզի նախապատրաստվեն որակապես նոր թատերական ռեժիսորներ...

02.11.2020

Ռուսաստանի թատրոնների ռեժիսորները որոշել են միավորվել և ստեղծել ոլորտի բարեփոխման մասնագիտական ընկերակցություն (ասսոցիաացիա): Այդ մասին Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ասսոցիացիայի հիմնադրման գործընթացը հիմա գտնվում է պետական գրանցման փուլում: Ըստ Ֆոկինի կազմակերպությունը ի մի է հավաքելու ամենատարբեր գեղագիտական սկզբունքներ դավանող արվեստագետների, որոնց, սակայն, միավորում է ընդհանուր գաղափար՝ նախ, որ ամրապնդվի ռեժիսորի մասնագիտական հեղինակությունը և երկրորդ, մոտեցնեն Ռուսաստանում թատերական կյանքի բարեփոխումների հարցի լուծումը:

Ֆոկինը նշել է, որ ընկերակցության մեջ կընդգրկվեն ոչ միայն Մոսկվայի առաջատար թատրոնների, այլև՝ տարածաշրջանային հաստատությունների ներկայացուցիչները:

Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի կարծիքով իրենց երկրի թատերական ոլորտը կարիք ունի համալիր փոփոխությունների: «Թատերական համակարգը վաղուց է պահանջում նոր կյանք, որովհետև մինչև հիմա այն ապրում է խորհրդային օրենքներով, որոնք որոշակի ժամանակ լավն էին, բայց հիմա դրանք չեն աշխատում»,- նշել է Ֆոկինը:

Նա առաջարկում է բարեփոխումներն սկսել թատրոների գույքագրումից, դրանց գեղարվեստական ղեկավարման որակի գնահատումից, իսկ հետո միջոցներ ձեռնարկել, որպեսզի նախապատրաստվեն որակապես նոր թատերական ռեժիսորներ և գեղարվեստական ղեկավարներ, որոնք կփոխարինեն թատերական գործիչների այսօրվա սերնդին:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 504 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126