Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երգիչը պարտքը վերադարձրեց հանդիսատեսներին

02.17.2020


Նախօրեին, փետրվարի 16-ին, Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն հանդես է եկել Ջուզեպե Վերդիի «Սիմոն Բոկկանեգրա» օպերայում:

Պլասիդո Դոմինգոն, որ վերջին տարիներին ընդարձակել է իր երգացանկը բարիտոնի համար գրված պարտիաներով, մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի այս բեմում կամ ղեկավարել նվագախումբը: Այս անգամ նա հանդես է եկել Սիմոն Բոկկանեգրայի դերեորգով:

2019թ.-ի հունիսին Դոմինգոն առողջության կտրուկ վատացման և ձայնը մասնակիորեն կորցնելու պատճառով չեղյալ էր համարել այս նույն պարտիայով իր նախօրոք հայտարարված ելույթը Մարինյւան թատրոնում: Այդ ամենը կատարվել էր անմիջապես ներկայացումն սկսելուց առաջ: Այդ իրավիճակում Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևն անձամբ բարձրացել էր բեմ և արդեն հավաքված հանդիսատեսին բացատրել ստեղծված արտակարգ դրության մասին և արտիստի անունից հայցել ներողամտություն:

Այսպես, նախօրեին նշանավոր երգիչն իր պարտքը վերադարձրեց պետերբուրգցի հանդիսատեսներին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 532 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133