Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

73-ամյա փառատոնի տարեգրության մեջ տեղի է ունենում առաջին անգամ

04.02.2020


Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 73-ամյա գոյության ընթացքում առաջին անգամ չի կայանա եվրոպական թատերական աշխարհի այնպիսի մի իրադարձություն, ինչպիսին բրիտանական Էդինբուրգ քաղաքում ավանդաբար անցկացվող «Fringe Society» փառատոնն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «thestage.co.uk»-ին:

Հայտարարելով այդ մասին փառատոնի գործադիր տնօրեն Շոնա ՄքՔարթնին հայտարարել է, որ այդ որոշումը միակ ճիշտ արձագանքն է «մասնակիցների, հանդիսատեսների և բնակիչների» անվտանգությունը ապահովելու տեսանկյունից, որը փառատոնի կազմակերպիչների համար «միշտ կլինի առաջին տեղում»:

ՄքՔարթնին նաև ցավակցություն է հայտնել այն բոլոր արվեստագետներին ու մասնակիցներին, որոնք ամենից շատ են տուժել նման որոշման հետևանքով և նշել է, որ ամեն հնարավորը կանեն նրանց օժանդակելու համար:

Նա նշել է, որ մշակույթը մարդկանց մեջ բացահայտում է լավագույնը, ձևավորում և փոփոխում է մարդու մտածողությունը սեփական անձի մասին և, որ ամենակարևորն է այն միավորում է բոլորին:

«1947թ.-ին, իր ստեղծման պահից Էդինբուրգում գոյություն ունեն փառատոներ, որոնք նպաստում են մարդկային ոգու բարձրացմանը, և, իրոք, համընդհանուր այս արտակարգ իրավիճակի դեմ հանդիման մենք կարծում ենք, որ այժմ այդ ոգին շատ ավելի է պետք, քան երբևէ»:

Շոթլանդիայի մայրաքաղաքի անունը կրող էդինբուրգյան «Fringe Society» 73-րդ փառատոնը պետք է տեղի ունենար 2020թ.-ի օգոստոսին:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 537 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129<