Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բաց ամսաթվով տոմսեր և կաղամբապատումների շքերթ

04.16.2020

Նախօրեին, ապրիլի 15-ին, Սանկտ-Պետերբուրգի Ակիմովի անվան կատակերգության թատրոնում սկսել են բաց ամսաթվով տոմսերի վաճառք: Այդ գործընթացը թատրոնը սկսել է Նիկոլայ Ակիմովի ծննդյան նախօրեին և կշարունակվի մինչև կորոնավիրուսի չտարածման հետ կապված կարանտինի ավարտը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բաց ամսաթվով տոմսերով, որոնք վաճառվում են սովորականից ավելի ցածր գներով, հանդիսատեսները մեծերի և փոքրերի համար նախատեսված ներկայացումներ կարող են դիտել հուլիսի 1-ից հոկտեմբերի 31 ժամանակահատվածում:

Թատրոնում բացատրել են, որ բաց ամսաթվով տոմս ձեռք բերողներին կվաճառվեն հանդիսասրահի առավել հարմար նստատեղերի համար: Բացի այդ, նման տոմսերը մարդկանց հնարավորություն կընձեռեն թատերական ժամանցը առավել ազատ պլանավորելու համար:

Այս ամենին զուգահեռ թատրոնը հանդես է գալիս նաև առցանց տիրույթում: Այսօր, ապրիլի 16-ին, օրինակ, երբ նշվում է Ակիմովի ծննդյան տարեդարձը, համացանցով կհեռարձակվեն տարբեր ժամանակներում պատրաստված կաղամբապատումների տեսագրությունները:

«Արխիվային կաղամբապատումները դարձել են Պետերբուրգի կենդանի լեգենդներ: «Հոբելյարների երեկոներ» -ի ավանդույթը սկիզբ է առնում թատրոնի գործունեության ակիմովյան շրջանից, երբ հեռավոր 1948թ.- ապրիլի 16-ին նրա բոլոր գործընկերները որոշեցին միասին շնորհավորել գեղարվեստական ղեկավարի ծննդյան տարեդարձը և ստեղծագործական գործունեության հերթական շրջափուլը: Հենց այդ ժամանակ էլ Ակիմովը որոշեց, որ թատրոնի բոլոր աշխատակիցներն են արժանի հոբելյանի: Այդ օրվանից ամենամյա կաղամբապատումները թատրոնի բոլոր ծառայություններին միավորում են ընդհանուր տոնակատարության շուրջը»,- նշել են թատրոնի մամլո ծառայությունում:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 485 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125