Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ «Փերիի» հեղինակների, գլոբալիզացիայի հիմնախնդիրները ոչ մի տեղ չեն անհետացել

05.05.2020

Մայիսի 7-ին Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնը կներկայացնի «Փերին» ներկայացման պրեմիերան՝ առցանց ձևաչափով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը` հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Դեռ մինչև համաճարակը այս ներկայացումը բեմադրվել է թատրոնի կազմում գործող «Յոթերորդ ստուդիա» նախագծի շրջանակներում: Սակայն, ինչպես տեղեկացրել են թատրոնի մամլո ծառայությունից, սա ոչ թե այդ բեմադրության նկարահանված տարբերակն է, այլ բոլորովին նոր ստեղծագործություն:

«Դրամատուրգ Ռոնան Շենոյի տեքստն ի սկզբանե այնպես է կառուցված, որ այն կարելի է փոխել փորձերի ժամանակ և իր մեջ ներառել այն հասարակության հիմնախնդիրները, որտեղ այն բեմադրվելու է»,- նշել են թատրոնում և ընդգծել, որ այս նոր բեմադրության մեջ արտացոլված է այն իրականությունը, «որի մեջ հայտնվել ենք մենք այսօր»:

Ներկայացման մասին մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ «գլոբալիզացիայի հիմնախնդիրները ոչ մի տեղ էլ չեն անհետացել: Մենք սպառում ենք նույնքան կամ ավելի շատ: Նոր սպորտային կոշիկները կամ սմարթֆոնը հասցնում են մինչև քո տուն, նույնիսկ այն ժամանակ, երբ ողջ աշխարհի տնտեսությունը կաթվածահարված է: Այն հարցերի պատասխանը, թե ինչու՞ է այս ամենը, ովքե՞ր ենք մենք, ու՞ր է այս ամենը հասցնելու, այդպես էլ չի երևում»:

Նոր «Փերին» ներկայացումը անվերջ հարցերի շարան է՝ ուղղված աշխարհին, այն մանկական ռեֆլեկտիվ արձագանք է, և տնքոց համընդհանուր ինքնամեկուսացման ժամանակաշրջանում»,- նշված է թատրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Այս ներկայացմանը մասնակցում են 10 դերասան, որոնցից յուրաքանչյուրին ուղարկվել է իր տեքստը: Դերասանը ինքնուրույն, առանց ռեժիսորի միջամտությունների տեսագրել է իր հատվածները և ուղարկել ռեժիսորին: Միայն դերասանների կատարած այդ աշխատանքների համադրմամբ ռեժիսորը որոշել է ստացվե՞լ է տեսագրությունը, թե՝ ոչ:

Սերեբրեննիկովի կարծիքով ստացվել է տեսագրված էսսե՝ տեսագրական արթի տարրերով:

Ներկայացման մասնակիցները կարծում են, որ ստացվել է մի հետաքրքիր ձևաչափ, որի մեջ համատեղված են տեսագրական արթը, screenlife-ը և թատերական հնարքները: Եվ այդ ամենը արտահայտություն է ստանում բնակարանի փակ տարածքում մենակության մեջ մնացած մարդու զգացմունքների միջոցով:

«Մենք բոլորս հիմա գտնվում ենք այդ վիճակում: դրա համար էլ այս աշխատանքը յուրահատուկ է և ճիշտն այն է, որ այն ցուցադրվում է հիմա»,- նշել է ներկայացման մասնմակիցներից մեկը:

«Փերին» ներկայացման պրեմիերան կկայանա մայիսի 7-ին, Երևանի ժամանակով 21:00-ին «Գոգոլ կենտրոն» թատրոնի համացանցային հարթակներում (YouTube, Instagram, Facebook, VK և Gogolcenter.com կայք)


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 475 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173