Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեղինակին բնորոշում է, որպես «ժամանակակից ռուսական դրամատուրգիայի Մոցարտի»

06.11.2020


Մոսկվայի «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնի պաշտոնական կայքում հունիսի 16֊ին կկայանա դրամատուրգ Անաստասիա Բուկրեևայի «Արարածը» նոր պիեսի պրեմիերան, որտեղ,ինչպես հեղինակն է ասում․ «Գիտակցաբար բացակայում է համաճարակի մասին ցանկացած հիշատակում, թեև պիեսը վերաբերում է հենց այդ թեմայի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս ստեղծագործությունը ժանտախտին ուղեկցող ներքին փորձառության մասին է։

«Մենք բոլորս ապրել և շարունակում ենք ապրել անսպասելի ճանապարհորդություն, որտեղ գործում է իրադարձությունների զարգացման, վախերի, կանխազգացումների, հուսահատության, հույսի, հոգեկան ճգնաճամի ակտիվացման, անսպասելի ուրախության տարբերակները նկարող մեր երևակայությունը»,֊ նշել է բեմադրության ռեժիսոր Ալեքսանդր Օգարյովը; Նա նաև նշել է, որ այդ ամենին և ընդհանրապես, աշխարհի բոլոր դժբախտություններին, կարելի է հակադրել մեկ բան՝ սերը․․․ Ռեժիսորը պիեսի հեղինակին բնորոշում է, որպես «ժամանակակից ռուսական դրամատուրգիայի Մոցարտի», ընդգծելով, որ Անաստասիա Բուկրեևան իրեն գրավում է տեքստի թեթևությամբ, պարադոքսալությամբ, երաժշտականությամբ։

Պիեսի բեմադրական աշխատանքների ընթացքը համընկել է Ռուսաստանում կարանտինային ռեժիմի ավարտին; Ռեժիսորի ասելով, դա հնարավորություն է տվել այս պիեսը նկարահանել հեռախոսով:

Սկզբում փորձերը արել են համացանցի ընձեռած ձևաչափով, ապա սկսել են տեսարանը֊ տեսարանի ետևից նկարահանել ռեժիսորի բնակարանում։
Աշխատանքային այս ոճը արտիստներն անվանել են «Մինի ֆիլմ սյունակի վրա» և չեն հավակնում իրենց այդ գործը համեմատել իսկակակն կինոյի հետ:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 475 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197