Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«7-րդ ստուդիայի» գործը դերասանուհին համարել է արգահատելի և ծանր ապրումների պատճառ

06.24.2020


Մոսկվայում, Մեշչանսկի շրջանի դատարանում «Գոգոլ» կենտրոն» թատրոնի կազմում ստեղծված «7-րդ ստուդիայի» գործով արդեն 3-րդ տարին ընթացող աղմկահարույց դատավարությունը մոտենում է ավարտին: Նախօրեին պետական մեղադրողը պահանջել է այդ գործով անցնող մշակութային գործիչների նկատմամբ կիրառել ազատազրկման իրական ժամկետներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rbc.ru»-ին:

Այսպես, «Գոգոլ» կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի նկատմամբ դատախազը առաջարկել է կիրառել 6 տարի ազատազրկման և 800 հազար ռուբլի տուգանքի պատիժ:

«7-րդ ստուդիայի» նախկին գլխավոր պրոդյուսեր Ալեքսեյ Մալոբրոդսկու համար դատախազը առաջարկել է 5 տարվա ազատազրկում և 300 հազար ռուբլու տուգանք: Իսկ այդ ստուդիայի գլխավոր տնօրեն Յուրի Իտինի և ՌԴ մշակույթի նախարարության պետական օժանդակության դեպարտամենտի նախկին ղեկավար Սոֆյա Ապֆելբաումի համար 4 տարի ազատազրկման և 200 հազար ռուբլու տուգանքի պատիժ:

Բացի այդ մեղադրող կողմը պահանջում է մեղադրյալներին արգելել զբաղեցնելու վարչական պաշտոններ պատիժը կրելուց հետո 3 տարվա ընթացքում: Իսկ Սերեբրեննիկովի Բեռլինում գտնվող բնակարանն ու «Toyota» մակնիշի մեքենան դնել արգելանքի տակ՝ մինչև ՌԴ մշակույթի նախարարության քաղաքացիական հայցով նրան ներկայացված փոխհատուցման պահանջի բավարարումը:

Քննությունը կարծում է, որ «7-րդ ստուդիայի» աշխատակիցները և Կիրիլ Սերեբրեննիկովը 2011-2014թթ.-երին պետությունից շորթել են մոտ 130 մլն ռուբլի՝ այդ հարթակի «Պլատֆորմա» նախագիծն իրականացնելիս, որը նպատակ ուներ մասսայականացնելու ժամանակակից արվեստը:

Այս դատավարության ընթացքը և ներկա պահին որոշակիացող պատկերը հիասթափություն են առաջացրել ռուսական ժամանակակից թատերական արվեստի շատ ներկայացուցիչների մեջ:

Օրինակ, Մոսկվայի Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի դերասան Եվգենի Միրոնովն իր բլոգում նշում է, որ բոլոր նրանց համար, ովքեր հետևել են դատավարության ընթացքին, ակնհայտ է, որ «քննությունը տարվել է հսկայական քանակության խախտումներով և ձգումներով» և, որ մեղադրական եզրակացությունը կարված է «սպիտակ թելերով»:

Միրոնովի կարծիքով, «7-րդ ստուդիայի» գործով այս դատավարությունը, որտեղ հաշվի չեն առել ռուսական արվեստի նշանավոր բազմաթիվ գործիչների կարծիքները, անտեսվել են ակնհայտ ապացույցները և էլի շատ հանգամանքներ, «անբացատրելի կոշտ դատավճիռը այս գործով կարող է ծանր, անուղղելի հարված հասցնել Ռուսաստանի մշակութային կյանքին, թատրոնի ողջ ապագային և արվեստին ընդհանրապես...»

Իսկ թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի Քսենյա Ռապապորտը այս ամենը որակել է որպես «հրեշավոր և անարդար» իրողություն, որը նա համարում է իր կյանքի արգահատելի և ծանր ապրումներից մեկը:






Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 529 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111