Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վարագույրը բացվում է: Հանդիսասրահ կարելի է մտնել միայն դիմակներով

06.29.2020


Օգոստոսի 1-ին , հնգամսյա ընդմիջումից հետո, կվերսկսի իր աշխատանքները ճապոնական «Կաբուկի» թատրոնը: Կորոնավիուսի պահպանվող վտանգի պատճառով հանդիսասրահ կարելի է մուտք գործել միայն դիմակներով: Այդ մասին լեգենդար թատերախմբի բեմադրությունները կազմակերպող «Սյոտիկու» ընկերության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Տակավին մինչև վերջերս «Կաբուկիի» ներկայացումները հնարավոր էր դիտել միայն «Սյոտիկու» ընկերության Youtube ալիքով:

Հիշեցնենք, որ 2020թ.-ի փետրվարի 27-ին կարանտինի պատճառով փակվել էր ինչպես «Կաբուկի» թատրոնի գլխավոր շենքը, այնպես էլ Կիոտո և Օսակա քաղաքների հարթակները:

«Կաբուկի» թատրոնի պատմությունը մեկնարկել է 400 տարի առաջ և մինչև այսօր այն համարվում է օտար հանդիսատեսներին ավանդական բեմական մշակույթը ներկայացնող ճապոնական թատրոն: Պատահական չէ, որ «ԿաբուկիՆ» համարվում է ամենաշատը հյուրախաղերի մեկնող ճապոնական թատերական կոլեկտիվը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 494 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142