Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տերը իր հյուրերին փորձում է զվարճացնել երգերով և ուրախ պատմություններով

07.13.2020


Այսօրվանից, հուլիսի 13-ից, ռուսական «Ռոսիա Կ» հեռուստալիքը կցուցադրի Մոսկվայի առաջատար մի քանի թատրոնների առավել հաջողված բեմադրությունների մի փունջ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին։

Հուլիսի 13-ին, ժ․15:00֊ին - «Լենկոմ» թատրոնը կներկայացնի ըստ Մաքսվել Անդերսոնի «Աննա Բոլեյնի 1000 օրերը» պիեսի պատրաստած «Արքայական խաղեր» ներկայցման հեռուստատեսային տարբերակը՝ ռուսաստանցի դրամատուրգ Գրիգորի Գորինի և ռեժիսոր Մարկ Զախորովի ընթերցմամբ։ Պիեսն անդրադառնում է անգլիայի Հենրիխ 8-րդ թագավորի և նրա երկրորդ կնոջ՝ Աննա Բոլեյնի հարաբերություններին։

Հուլիսի 14-ին, ժ․ 15:00֊ին – Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը կներկայացնի «19.14» ներկայացման հեռուստատեսային տարբերակը։ Այն նվիրված է 1-ին համաշխարհային պատերազմին։ Ռեժիսոր Ալեքսանդր Մոլոչնիկովը այն ներկայացնում է կաբարեի ժանրով, որի տերը իր հյուրերին փորձում է զվարճացնել երգերով և ուրախ պատմություններով։

Հուլիսի 15-ին, ժ․ 15:00֊ին ֊ Մոսսովետի թատրոնը կներկայացնի ռեժիսոր Յուրի Երյոմինի «Casting» բեմադրությունը։ Այն պատմում է մի գավառային թատրոնում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որտեղ մայրաքաղաքային թատրոնի աստղ ռեժիսորը և խորեոգրաֆը պետք է բեմադրի մյուզիքլ։ Այդ բեմադրության մեջ հանդես գալու համար իրենց հնարավորությունները ստուգելու են գալիս երիտասարդ մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը պատմում է իր մասին և ցուցադրում է իր պատրաստած պարը․․․

Հուլիսի 16-ին, 15:00֊ին – Եվգենի Վախթանգովի անվան թատրոնը կներկայացնի խորեոգրաֆիկական կոմպոզիցիա Մառլեն Դիտրիխի երգերի թեմաներով։

Հուլիսի 17-ին, 15:00֊ին – Հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտել լիտվական «Meno Fortas» թատրոնի «Տարվա եղանակները» ներկայացումը։ Այն 18֊րդ դարի բանաստեղծ և հոգևորական Քրիստիոնաս Դոնելայտիսի էպիկական պոեմի հիման վրա բեմադրել է Էյմունտաս Նյակրոշյուսը;


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 612 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123