Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցութային հանձնաժողովը հայտարարել է մի քանի մրցանակակիրների անուններ

12.09.2013


Ռուսաստանի թատերական գործիչների քարտուղարությունը հաստատել է «Զոլոտայա մասկա» թատերական մրցանակաբաշխության մրցութային հանձնաժողովի կազմը և հայտարարել պատվավոր մրցանակի մի քանի մրցանակակիրների անունները, հղում անելով այդ մրցույթի «Facebook»-ի պաշտոնական էջին՝ հաղորդում է «РИА Новости »-ն:

Թատերական արվեստի մեջ կատարած նշանակալից ներդրման համար այդ մրցանակով կպարգևատրվեն Գալինա Վոլչեկը (Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոն), Մարկ Զախարովը (Մոսկվայի «Լենկոմ » թատրոն), Նինա Ուրգանտը (Սանկտ-Պետերբուրգի «Ալեքսանդրինյան» թատրոն), Օլեգ Բասիլաշվիլին (Սանկտ-Պետերբուրգի «Մեծ դրամատիկական» թատրոն), ինչպես նաև մի շարք թատերական գործիչներ Բառնաուլից, Յակուտսկից, Ուլյանովսկից և Էստոնիայից:

Թատերական արվեստին օժանդակելու համար այդ մրցանակով կպարգևատրվեն Տամբովի մարզի նահանգապետի տեղակալ Սերգեյ Չեբոտարյովը, ինչպես նաև «Ակադեմսերվիս» ընկերությունը, որը իրականացրել է շատ թատերական ակցիաների և փառատոների սպասարկումը և լոգիստիկան:

Հիշեցնենք, որ 34 անվանակարգերում Ռուսաստանի թատերական գործիչների այս հեղինակավոր մրցույթի հաղթողների անունները կհրապարակվի և պարգևատրության արարողությունը կկայանա 2014թ.-ի ապրիլի 18-ին:
    Դիտվել է 1060 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140