Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը հյուրախաղերով միջոցներ է վաստակում սեփական շենքի նորոգման համար

07.28.2020


Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի դրամայի թատրոնը, որի շենքը լրջորեն վնասվել է հրդեհից, օգոստոսի 7֊ից հյուրախաղերով հանդես կգաւ Սուզդալ քաղաքի բաց տարածքներից մեկում, որը հարմար է նաև թատերական ներկայացումներ ցուցադրելու համար։ Բացօթյա ներկայացումների տոմսերի վաճառքից առաջացած հասույթը կօգտագործվի բարեգործական և սեփական թատրոնի վերանորոգմանն օժանդակելու նպատակներով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Թատերական ներկայացումների համար ընտրվել է զբոսաշրջային֊հյուրանոցային համալիրի հարթակներից մեկը, որի բացօթյա հանդիսասրահն ունի 1500 նստատեղ։ Այստեղ, Սուզդալում հյուրընկալված Վլադիմիրյան թատրոնը, շաբաթական հանդես կգա երեք անգամ։ Նշենք որ հանդիսասրահը, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, 1/3֊ով պակաս կլցվի։

Հիշեցնենք, որ Վլադիմիրի դրամայի թատրոնում հրդեհը բռնկվել էր հուլիսի 29֊ին՝ էլեկտրամոնտաժային աշխատանքներ կատարելու ժամանակ։ Առավել մեծ վնաս էին կրել այս թատրոնի հանդիսասրահը, որը վերանորոգվել էր տակավին վերջերս և լույսի արտադրամասը։ Բացի այդ մասնակիորեն վնասվել էին նաև ճեմասրահը և բեմը, այրվել է նաև բեմի յուրահատուկ վարագույրը, որի արժեքը 9 մլն ռուբլի է։ Հրդեհը նաև որոշ վնասներ է պատճառել թատրոնի բեմի մեխանիզմներին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 603 անգամ