Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին անգամ այս գավառային քաղաքում կայացել է փողոցային թատրոնների փառատոն

08.17.2020

Անցած հանգստյան օրերին, այս տարի առաջին անգամ, Ազգայի «Մշակույթ» նախագծի շրջանակներում Ռուսաստանի Սուզդալ քաղաքում կայացել է փողոցային թատրոնների առաջին փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անմելով «ՏԱՍՍ»–ին:

Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները բոլոր թատրոնները հանդես են եկել անվճար, որը բնութագրական չէ փողոցային թատրոնների համար, որովհետև այդ ձևաչափը վարձատրություն ստանալու նրանց միակ եղանակն է:

Փառատոնին մասնակցել են ինչպես Ռուսաստանի «կենտրոնական» այնպես էլ տարածաշրջաններում գործունեություն ծավալող թատրոններ: Շատ կոլեկտիվներ այստեղ ներկայացել են պրեմերաներով:

Փառատոնը եզրափակվել է դիմակահանդեսային շքերթով և համերգով, որին մասնակցել են միջոցառման հյուրերը, քաղաքի բնակիչները և արտիստները:

Ազգայի «Մշակույթ» նախագիծը իրականացվում է ՌԴ նախագահի հրամանագրով՝ «Ռուսաստանի ազգային նպատակների և ռազմավարական խնդիրների շրջանակում» և կշարունակվի մինչև 2024թ.–ն:

Այս ծրագիրն իր մեջ է ներառում նաև «Մշակութային միջավայր», «Ստեղծագործող մարդիկ» և «Թվային մշակույթ» դաշնային նախագծերը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 511 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140