Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ կոմունիստների, «ներկայացումը «հարվածում է պատմական հիշողությանը»

10.13.2020

«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը նամակով դիմել է այդ երկրի Մշակույթի նախարարին՝ պահանջելով երկրի տարածքում դադարեցնել «Գորբաչյով» ներկայացման բեմադրությունը, որը հոկտեմբերի 10-ին առաջին անգամ իր հանդիսատեսներին է ներկայացրել Մոսկվայի Ազգությունների թատրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Գորբաչյով» ներկայացումը բեմադրել է Եվրոպայից հրավիրված հայտնի ռեժիսոր Ալվիս Հերմանիսը, որի ներկայացրած պատումը կազմված է երբեմնի ԽՍՀՄ կոմկուսի երբեմնի գլխավոր քարտուղարի ու նրա տիկնոջ կյանքի առանձին դրվագներից: Բեմում միայն երկու հերոսներ կան՝ Միխայիլ Գորբաչյովը (Եվգենի Միրոնով) և Ռաիսա Մաքսիմովնան (Չուլպան Խամատովա):

Ներկայացման մեջ քաղաքականությունը գլխավոր տեղ չի զբաղեցնում, այն, պարզապես, հանդիսանում է պատմական ֆոն ամուսնական զույգի փոխհարաբերությունները ներկայացնելու համար: 88-ամյա Գորբաչյովը, որը ներկա է եղել իր մասին պատմող ներկայացման պրեմիերայից առաջ դիտմանը, գովասանքի խոսքերով է գնահատել արտիստների աշխատանքը:

«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը ՌԴ մշակույթի նախարարին հասցեագրված նամակում պահանջում է կանխել այս ներկայացման տարածումը երկրի տարածաշրջաններում: Նրանք հայտարարել են, որ Միխայիլ Գորբաչյովին նվիրված ներկայացումը «հարվածում է պատմական հիշողությանը, վիրավորում ԽՍՀՄ փլզման հետևանքով մեծ զոհաբերություններ վճարած և դա ծանր տարած բոլոր ռուսաստանցիներին»:

Ասենք, որ Գորբաչյովի հիմնադրամի ներկայացուցիչ Վլադիմիր Պոլյակովը հաստատել է, որ ներկայացումը «ուժեղ տպավորություն է թողել» ԽՍՀՄ նախկին ղեկավարի վրա: Նա շեշտել է նաև դերասանուհի Խամատովայի մարմնավորած կերպարի ֆանտաստիկ նմանությունը բնօրինակի հետ: «Դա կենդանի Ռաիսա Մաքսիմովնան էր»,- ասել է Պոլյակովը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 471 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123