Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ տնօրենի, թատրոնում մարդկանց հաղորդակցությունը կանոնակարգված բնույթ ունի

12.02.2020

«Ես կարծում եմ, թատրոնը ամենահիմնական այն տեղը չէ, որտեղ այդ հիվանդությամբ վարակվելու հավանականությունն ամենից մեծն է», - օրերս այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Մեծ թատրոնի տնօրեն Վլադիմիր Ուրինը՝ նկատի ունենալով գերատեսչական մարմինների կողմից կորոնավիրուսով պայմանավորված մոսկովյան թատրոնները և համերգային դահլիճները 25 տոկոսով հանդիսատեսներով լցնելու պահանջը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Ուրինը կարծում է, որ Մոսկվայում մշակութային հաստատությունների հանդիսասրահների լցվածության աստիճանը կարելի բարձրացնել և հասցնել 50 տոկոսի նույնիսկ կորոնավիրուսի աննախադեպ բարձրության հասած այսօրվա իրավիճակում:

Նրա կարծիքով թատրոնում ուղղակի շփումը այն աստիճանի սերտ չէ, ինչպիսին գոյություն ունի գիշերային ակումբներում, մետրոյի գնացքների մեջ և այլ հասարակական վայրերում, Նա ընդգծել է, որ թատրոնում հաղորդակցությունը մարդկանց միջև շատ ավելի կանոնակարգված բնույթ ունի:

Հիշեցնենք, որ Մոսկվայում նոյեմբերի 13-ից ուժի մեջ են մտել լրացուցիչ հակավարակային միջոցառումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 15-ը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 530 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455