Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կապերը թատրոնի և հանդիսատեսի միջև ամրապնդելու մարտահրավեր

12.16.2020


Մոսկվայի Հարավ-Արևմտյան թատրոնը ամանորի նախօրեին հանդես է եկել երկրի թատրոններին ուղղված մարտահրավերով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ մարտահրավերի իմաստն այն է, որ թատերական կոլեկտիվները պետք է պատրաստեն տեսագրություններ, որոնցում պետք է շնորհակալական ուղերձներ հղեն իրենց հանդիսատեսներին և այդ ամենը տեղադրեն instagram սոցիալական ցանցում:

Նախաձեռնության հեղինակները հույս ունեն այս մարտահրավերի իրականացմամբ կթարմացվեն և կամրապնդվեն կապերը թատրոնի և հանդիսատեսների միջև:

Նախաձեռնության հեղինակ-թատրոնի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 15-ից մեկնարկած այս միջոցառումը մտահղացվել է համաճարակի հետևանքով մշակույթի շատ ոլորտներում առաջացած դժվարությունների համապատկերում: Հիշեցնենք, որ 2020թ.-ի փետրվար ամսից հետո հատկապես թատրոնները զանգվածաբար փակվում էին, ամիսներ շարունակ հայտարարվում էր կարանտին, որի ընթացքում դերասանները մատնվում էին հարկադիր պարապուրդի՝ առանց հանդիսատեսի հետ շփվելու հնարավորության:

Ռուսաստանի Հարավ-Արևմտյան թատրոնի այս նախաձեռնությանն այսօրվա վիճակով արդեն արձագանքել են 14 թատրոն:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 531 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203