Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկովյան թատրոններն անցել են կամերային ձևաչափի

01.20.2021

Մոսկովյան թատրոններ հարմարվել են համաճարակային պայմաններում նոր ձևաչափով բեմադրություններ պատրաստելու նախապայմաններին՝ անշուշտ հաշվի առնելով նաև մասնագիտական առանձնահատկությունները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Պատրաստվող և արդեն թողարկված բեմադրությունների մեծ մասը իրականացվում է կամերային ձևաչափով, նվազագույն գործող անձանց մասնակցությամբ և դեկորացիաների և բեմական հագուստների կիրառությամբ։

Բեմադրություններում առավել մեծ ուշադրություն է դարձվում գրավիչ պատմությանը, իսկ բարձր տեխնալոգիաներով արվող նոր գրավչությունները մղվում են երկրորդական պլան։

Օրինակ, «Մալայա Բրոննայայի վրա» թատրոնը Կոնստանտին Բոգոմոլովի ղեկավարությամբ շարունակում է իր իմաստավորված ծակոցները հանրային կյանքի հոռի դրսևորումների ուղղությամբ; Այս անգամ այս թատրոնում բեմադրել են «Բեթմենը ընդդեմ Բրեժնևի» ներկայացումը։

Երիտասարդ ռեժիսոր Սաշա Դանիլովը հայտնի ամերիկյան հերոսին բնակեցրել է ԽՍՀՄ֊ում։ Հերոսը խորհրդային հսկիչ աչքերից քողարկվում է ընդգծված համեստ վարքագծով և նրա միակ առանձնահատկությունը արհմիութանական կազմակերպության անդամ, ոչնչով աչքի չընկնող գրող Դուդոչկին լինելն է։

Սակայն գիշերվա քողի տակ Բեթմեն֊Դուդոչկինը հագնում է ջինսե արտահագուստ, բացում է թևերը և կատարելագործված «Ժիգուլի»֊ով այս ու այն կողմ սլանում ու պատժում ճահճացման ժամանակաշրջանի չարագործներին, պաշտպանում խորհրդային սովորական մարդկանց։

Ներկայացումը համեմված է նաև խորհրդային այնպիսի առանձնահատկություններով, ինչպիսիք են դեֆիցիտը, հերթերը, կենցաղային տարաբնույթ խնդիրները։

Ավելացնենք, որ Խորհրդային նշանավոր առաջնորդ Բրեժնևի դերում հանդես է գալիս կին դերասանուհի (Օլգա Լապշինա)։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 547 անգամ