Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բերեց ճանաչում և․․․ հասցրեց ողբերգական մահվան

03.24.2021


Այսօր, մարտի 24-ին, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում կներկայացվի ֆրանսիացի գրող, Գոնկուրյան մրցանակի կրկնակի դափնեկիր Ռոմեն Հարիի ամենահայտնի գործի՝ «Խոստում լուսաբացին» վեպի բեմադրված տարբերակը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Վեպն ինքնակենսագրական է։ Այն լույս է տեսել 1960թ․֊ին, սակայն այսօր էլ համարվում է գրողի ամենահայտնի աշխատանքը։

«Խոստում լուսաբացին» վեպը սիրո խոստովանություն է մոր հանդեպ։ Այն ներկայացնում է մի թեմա, որտեղ ի հայտ են գալիս մտադրությունների և նվաճումների, խոստումների և անցյալ դարձացի մասին մոտեցումների հոգեբանական վիճակները
։
Վախթանգովի թատրոնի Սիմոնովյան բեմահարթակում այս բեմադրությունը պատրաստել է երիտասարդ ռեժիսոր Լեյլա Աբուժ֊ալ֊Քիշեկը։ Նա նշել է, որ ֆրանսիացի հեղինակի պատումը գրված է թեթև, թափանցիկ, հումորով։ Սակայն, այդ թեթևության տակ թաքնված է մեծ ցավ։ Մայրական սերը մեկ անգամ չէ, որ փրկել է որդու կյանքը, օգնել որդուն դառնալ հայտնի գրող, արժանապատիվ մարդ․․․ Սակայն այդ սերը բերել է նաև ոչ քիչ տառապանքներ․
․․
Ռեժիսորը այն կարծիքին է, որ գուցե, հենց այդ պատմությունն է առավել ուժեղ ազդել Ռոմեն Հարիի կյանքի վրա, որն էլ ավելի ուշ նրան բերեց ճանաչում և․․․ հասցրեց ողբերգական մահվան։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 446 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189