Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետական պաշտոնյայի բեմադրությամբ, գեղարվեստական ղեկավարի կատարմամբ

04.08.2021

Սանկտ֊Պետերբուրգի Միխայիլովյան թատրոնում նախապատրաստվում են հայրենական թատերական մշակույթի ոչ հաճախ կատարվող ստեղծագործություններից մեկի՝ Պյոտր Չայկովսկու միակ ավարտուն «Օպրիչնիկ» օպերայի բեմադրությանը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Հատկանշական է, որ օպերայի բեմադրիչի դերում հանդես է գալիս Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նովիկովը։

Նովիկովը հայտարարել է,որ թատերական բեմարվեստին նա առաջին անգամ չէ, որ անդրադառնում է և դա սովորաբար անում է արձակուրդի ժամանակ։ Նա նաև նշել է, որ այս օպերայի նախագիծը երկար են քննարկել, իսկ իրականացումը հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այժմ իրենք այդպիսի հնարավորություն ունեն։

Ասենք, որ օպերայի պրեմիերան նախատեսվում է մայիսի 18֊ին և20֊ին։

Հավելենք, որ Չայկովսկու օպերայում առանցքային դերերից մեկը հավանաբար կկատարի պետերբուրգյան այս թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Կեխմանը (lwusankarwum):
։
Չայկովսկին այս ստեղծագործությամբ անդրադարձել է օպրիչնիկության և բոյարության պայքարին։ Այն խորհրդային տարիներին հազվադեպ է ցուցադրվել։ Իսկ հետխորհրդային ժամանակահատվածում դրան 2015թ․֊ին անդրադարձել է Մարինյան թատրոնը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 395 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139