Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոստիկանությունը կստուգի թատրոններից մեկի բեմադրության օրինականությունը

12.20.2013


Մասնավոր կարգով 4 քաղաքացիներ դիմել են ոստիկանություն՝ խնդրելով ստուգել Մոսկվայի թատրոններից մեկում բեմադրված ներկայացման օրինականությունը, հաղորդել են ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքի Պետական վարչության մամլո ծառայությունից:

Իրավապահ մարմինների աղբյուրը նաև տեղեկացնում է, որ բողոքի պատճառ է հանդիսացել Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի «Իդեալական ամուսինը» կատակերգությունը:

«Դիմումներն ստացվել են 4 տարբեր քաղաքացիներից: Դիմումները ընդունվել են և կքննարկվեն օրենքով ընդունված կարգով»,-ասել են ՆԳ բաժանմունքում:

Նոյեմբերի վերջին հայտնի ակտիվիստ Էնտոն մի քանի համախոհների հետ ներկայացման ժամանակ ներխուժել է բեմ և գորգռացել հավատապղծության մասին: Նա նաև հայտարարել է, որ իրենք բողոք են ներկայացրել ներկայացման դեմ, որն, ըստ Էնտոյի ոտնահարում է հավատացյալների զգացմունքները:

Սակայն լրատվամիջոցներին չի հաջողվել պարզել, թե այդ 4 քաղաքացիների բողոքն արդյո՞ք նույն թեմային է վերաբերում:

«Իդեալական ամուսինը» կատակերգությունը բեմադրել է Կոնստանտին Բոգոմոլովը՝ ըստ Օսկար Ուայլդի ստեղծագործությունների: Այս բեմադրությունը ընդգրկվել էր Ազգային թատերական բարձրագույն «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության անվանացանկում: Բոգոմոլովը հայտնի է իր արմատական, աղմկահարույց ներկայացումներով և իրականության նկատմամ սուր երգիծական մոտեցմամբ:
    Դիտվել է 893 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194