Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի առաստաղը փլվել է հանդիսատեսների վրա

12.20.2013

Հինգշաբթի երեկոյան ներկայացման ժամանակ փլվել է Լոնդոնի «Ապոլլո» թատրոնի առաստաղի մի մասը: Ըստ լրատվական ծառայությւնների հաղորդագրությունների տուժել է առնվազն 80 մարդ:

Ինչպես տեղեկացնում է ռուսական TV-24 հեռուստաալիքի «Новости культуры» տեղեկատվական հաղորդումը, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան 20:00-ին, Մարկ Հեդդոնի «Շան հանելուկային սպանությունը» վեպի հիման վրա բեմադրված ներկայացման ժամանակ: Դահլիճում գտնվելիս է եղել մոտ 700 մարդ: Առաստաղը փլվել է ներկայացումն սկսվելուց 45 րոպե հետո:

Հաղորդվում է 7 հանդիսատեսների մասին, որոնք ստացել են լուրջ վնասվածքներ:

Ականատեսների պատմելով, փլվելուց առաջ լսվել է բարձր ճռիչ, որից հետո մարդկանց վրա են թափվել ծեփաշերտեր, լուսավորության սարքերի դետալներ և մասամբ նաև՝ պատշգամբի կտորներ: Փլուզման ընդհանուր մակերեսը կազմել է 100 քառակուսի մետր:

Պատահարի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Այս պահին փրկարարական որոնողական աշխատանքներն ավարտվել են: Թատրոնի շենքը կնքվել է : Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
    Դիտվել է 889 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859