Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ ռեժիսորի, Բուզովան « նույնքան անսովոր է, որքան՝ Ստալինը»

06.14.2021



Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի (MXAT) հետ իր համագործակցությունը դադարեցրել է «Derevo» թատրոնի հիմնադիր, Անտոն Ադասինսկին։ Ռեժիսորն հեռացել է այն պատճառով, որ այս թատրոնում բեմադրված «Հրաշալի վրացին» ներկայացման մեջ առանցքային դերերից մեկը խաղում է ռուսաստանցիներից շատերի մեջ ոչ բարի համբավ վեյելող «Դոմ֊2»֊ի հաղորդավար Օլգա Բուզովան։ Այդ մասին «iz.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Թագլուրը» տեղեկացրել է, որ «Հրաշալի վրացին» բեմադրությունը պատմում է Իոսիֆ Ստալինի երիտասարդ տարիների մասին, իսկ պրեմիերան կայացել է հունիսի 11֊ին և 12֊ին։

Ռեժիսոր Ադասինսկին MXAT-ում բեմադրել է իր հեղինակած «Ոսկի» մյուզիքլը և, թատրոնից հեռանալով, հայտարարել է, որ « «Ոսկին» MXAT֊ում այլևս չի լինելու»։ Այս մանկական երաժշտական ներկայացման պրեմիերան կայացել է 2020թ,֊ի փետրվարի 29-ին։

Ասենք, որ «Տուն֊2» ծրագրի հաղորդավարին հայտնի մոսկովյան թատերախմբի կազմում ընդգրկելու այս աղմուկի կապակցությամբ ներկայացման ռեժիսոր Ռենատա Սոտիրիադին արձագանկել է և հայտարարել, որ Բելլա Շանտալի կերպարը մարմնավորած Բուզովան « նույնքան անսովոր է, որքան՝ Ստալինը»։

Բայց և այնպես, որոշ դերասաններ նույնպես բացասաբար են գնահատել Բուզովայի մասնակցության թատրոնի ստեղծագործական կյանքին։ Օրինակ, MXAT֊ի առաջատար դերասաններից մեկը՝ Անդրեյ Բելին այս իրողությունը անվանել է «դերասանական մասնագիտության ոտնահարում»։

Ավելացնենք, որ տարածվել է նաև տեղեկատվություն այն մասին, որ ներկայացման մեջ հանդես գալու համար պրեմիերային երկու ներկայացումներում Բուզովայի հոնորարը կազմել է մոտ կես միլիոն ռուբլի։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 331 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189