Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էմիգրանտը միայնակությունից տառապում է օտար երկրում

08.17.2021


Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում ընթացող երաժշտական թատրոնների հայտնի միջազգային փառատոնում հանդիսատեսին է ներկայացվել հազվադեպ բեմադրվող ստեղծագործություն՝ իտալացի կոմպոզիտոր Լուիջի Նոննոյի «Անհանդուրժողականություն 1960» օպերան։ Պրեմիերան կայացել է նախօրեին՝ օգոստոսի է17-ին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս երաժշտական ստեղծագործությունն ինքը՝ հեղինակը, անվանել է բեմական գործողություն։ Այն քաղաքական թատրոնի օրինակ է, որի մեջ օգտագործված են Բրեխտի, Էլյուարի, Մայակովսկու և Սարտրի տեքստերը։ Օպերան պատմում է բանվոր էմիգրանտի մասին, որը միայնակությունից տառապում է օտար երկրում։

Դատողությունները անհանդուրժողականության, այլատյացության, աջ արմատականության վերաբերյալ տեղադրվել են երաժշտության մեջ և կոչված են համադրվել այսօրվա իրողությունների հետ։

Բեմադրության ռեժիսորը բելգիացի Յան Լաուերսն է։ Նա իր աշխատանքում ընդգծել է ստեղծագործության գլխավոր շեշտադրումները՝ բեմ հանելով միաժամանակ 200 մարդ՝ երգչախումբ, մեներգիչ, ասմունքող և պարողներ։

Նվագախմբի ղեկավար Ինգո Մեթսհամերը Նոննոյի օպերան որակել է որպես հզոր ստեղծագործություն և ընդգծել, որի դրա մեջ «զգացվում է այն կիրքը, որը կոմպոզիտորին առաջնորդել է աշխատանքի պահին»։

«Անհանդուրժողականություն 1960» օպերան առաջին անգամ հանրությանն է ներկայացվել 1961թ․֊ին՝ Վենետիկի բիենալեում։

Հիշեցնենք, որ Զալցբուրգի փառատոնը մեկնարկել է հուլիսի 17֊ին և կեզրափակվի օգոստոսի 31֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 310 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191