Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սև այգի» բալետը անդրադառնում է Արցախի ողբերգությանը

08.18.2021


Նախօրեին՝ օգոստոսի 18-ին,Սանկտ֊Պետերբուրգի Մարինյան թատրոնում «Սև այգի» վերնագրով վավերագրական բալետի ցուցադրությամբ բացվել է «Open Look» ժամանակակից պարի 18-րդ միջազգային փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը` հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Խորեոգրաֆ Վալերիա Կասպարովայի բեմադրությունը անդրադառնում է Արցախի վերջին ազատագրական պայքարի պատմությանը։

«Ողջ ներկայացումը կառուցված է բարեկամներիս հիշողությունների վրա, որոնք 30 տարի առաջ, լինելով դեռ երեխա, վերապրել են Ղարաբաղի ողբերգական իրադարձությունները։ Պատերազմը ցուցադրված է երեխաների աչքերով։ Բեմադրության գաղափարը գեղարվեստական խորհուրդը հաստատել է անցյալ տարվա սեպտեմբերի 26֊ին, իսկ հաջորդ օրը մենք արթնացանք այն լուրով, որ այնտեղ սկսվել է նոր պատերազմ․,֊ նշել է խորեոգրաֆը։

Ըստ Կասպարովայի ողջ բեմադրությունը ստեղծվել է այդ ծանր իրադարձությունների մթնոլորտում։ Նա նշել է, որ ձգտել է արտահայտել ոչ թե պատմությունը, այլ այն, ինչը ինքը լսել է առաջին դեմքից, բարեկամներից, որոնք այդ ժամանակ ռազմաճակատի վերածված Ստեփանակերտում էին։

«Եվ այն, ինչը նրանք ինձ պատմեցին, ավելի լավ է չլսեի»,֊ նշել է նա և ավելացրել, որ պատրաստվում է մեկ շաբաթ հետո իր նոր բեմադրությունը ներկայացնել Երևանում, որտեղ, անշուշտ, նրա աշխատանքը գնահատողների մեջ կլինեն նաև այդ դեպքերի ականատեսները։։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 356 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130