Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցահանդես՝ նվիրված սիրո մասին գեղեցիկ լեգենդի 40֊ամյակին

10.12.2021


Մոսկվայի թատերական աշխարհը նախապատրաստվում է յուրահատուկ ցուցահանդեսով նշել, «Լենկոմ․ թատրոնում բեմադրված «Յունոնան և Ավոսը» ներկայացման 40֊ամյակը, որն այսօր էլ դեռ կա թատրոնի խաղացանկում և կարող է հավաքել լեփ֊լեցուն հանդիսասրահ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Խաղ քաղաքներում» խորագիրն ստացած ցուցադրանքը նախաձեռնել և կազմակերպել է բանաստեղծ Վազնեսոնսկու կենտրոնը և կներկայացվի Ռուսաստանի մայրաքաղաքի երկաթուղու Կազանյան կայարանի պատմական սպասասրահում։

Ցուցադրանքի հիմքում ներկայացման ստեղծման պատմությունն է՝ դրա 6 հեղինակների կյանքի որոշակի դրվագների միջոցով։ Այդ հեղինակներն են բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկին, կոմպոզիտոր Ալեքսեյ Ռիբնիկովը, ռեժիսոր Մարկ Զախարովը, նկարիչ Օլեգ Շեյնցիսը, բալետմայստեր Վլադիմիր Վասիլևը և դերասան Նիկոլայ Կարաչենցևը։

Ցուցահանդեսում ներկայացվում է այն պատմությունը, թե ինչպես է «Յունոնան և Ավոսը» դարձել միջազգային համբավ վայելող լեգենդար բեմադրություն և ինչպես է տեղավորվել նախկին խորհրդային իրականության մեջ այն ժամանակաշրջանում, որն անվանում են «Ճահճացման ժամանակաշրջան»։

Այս ռոք֊օպերան , որպես ստեղծագործություն, հաղթահարել է բոլոր տեսակի արվեստների ու ժանրերի կարծրատիպերը, անտեսել գաղափարախոսությունները և որպես յուրային ընդունելության արժանացել ամենատարբեր երկրներում, մայրցամաքներում և մարդկանց կողմից։

Այս բեմադրության պատմությունը գործնականում ընդգրկում է գրեթե ողջ աշխարհը։ Այս տրամաբանությունը թելադրել է նաև դրա մասին ցուցադրության հարթակի ընտրությունը՝ ճանապարհի, երթուղիների, տեղափոխությունների թեման։

«Յունոնան և Ավոսը» բեմադրության յուրահատուկ պատմությունը սկսվել է 1971թ․֊ին, ռուսաստանցի բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկու «Ավոս» պոեմի ստեղծմամբ։ Այն դարձավ սիրո պատմության մի գեղեցիկ լեգենդ ֊մեկնակետ, որն սկզբում առարկայական դարձավ կոմպոզիտոր Ալեքսեյ Ռիբնիկովի ռոք֊օպերայի, ապա՝ «Լենկոմ» թատրոնի բեմադրության միջոցով։

«Յունոնան և Ավոսը» լեգենդար բեմադրության պրեմիերան կայացավ 1981թ․֊ին, ապա հաղթարշավով անցավ աշխարհի գրեթե բոլոր հայտնի և ոչ այնքան հայտնի թատերական հարթակներով․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 369 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120