Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորի կարծիքով այսօրվա մարդը հաջողակ էգոնախագիծ է

10.20.2021


«Պրակտիկա» թատրոնը նախապատրաստվում է Մոսկվայի պատմության թանգարանում ցուցադրել իր «Սոլարիս» նախագիծը, որի ժամանակ հանդիսատեսներին կներկայացվի «լրացված իրականության» տարրերով ցուցահանդես և Անդրեյ Տարկովսկու հանրահայտ ֆիլմի թատերական տարբերակը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս բեմադրությունը հանդիսատեսին կտեղափոխի վիրտուալ տիեզերք՝ բացազատվելով ցուցադրանքի տարածությունում։

Հիշեցնենք, որ լեհ ֆանտաստ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» ստեղծագործությունը արհեստական ինտելեկտի ու դրա հետ կապված վախերի, այլի նկատմամբ սարսափի և դրանից բխող բարոյագիտական բնույթի հարցերի մասին է։

Ռեժիսոր Դմիտրի Մելկինի բեմադրությունը իր կառուցվածքով մելոդրամա է՝ տիեզերքում։ Կենտրոնում մարդու փոքրոգության ու թուլությանն հյուլեն է։

Մարդը հազարամյակների ընթացքում ձևավորվել է հերոսականության և թուլակամության տիրույթում։ Եթե անտիկ դարաշրջանի հերոսն ընտրում է իր համար հերոսական զոհաբերության և դարերով հիշատակվելու փառքը, ապա այսօրվա մարդը հաջողակ էգոնախագիծ է, որը թողարկում է հերթական մի ստարթափ։

« «Սոլարիսը» հնարավորություն է հերոսին տեսնել մեկ այլ հեռանկարի մեջ, որտեղ, հնարավոր է, նա կփոխ իր տեսակետը»,֊ նշել է ռեժիսորը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 294 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354