Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոլոր կերպարները զրկված են դեմքերից և ձայնից

11.09.2021

Այսօր, նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է «Նոր եվրոպական թատրոն» (NET) փառատոնը։ Ծրագրում ընդգրկված է 10 բեմադրություն, որոնք ժանրով և ուղղությունով շատ տարբեր են, իսկ դասական պիեսները ներկայացվում են նորարական ընթերցմամբ, կան նաև մուլտիմեդիական պերֆորմանսներ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «netfest.ru»֊ին։

Փառատոնի մեկնարկը տրվել է «գերմանական բեմի աստղ» Սյուզաննա Քենեդիի չեխովյան «Երեք քույրերը» բեմադրությամբ, որտեղ բոլոր կերպարները զրկված են դեմքերից և ձայնից։ Նրանք կրում են դիմակներ և թվում են մեկը մյուսի երկվորյակ։

«Այս բեմադրությունը վերջին մի քանի տարիներին ինձ հետ վերապրել է բոլոր թռիչքները և անկումները, այդ թվում նաև համաճարակը»,֊ փոխանցում է Քենեդիի խոսքը «ria.ru»֊ն։

Փառատոնի մասնակիցների աշխարհագրությունը, չնայած համաճարակին, բավականին ընդարձակ է։ Թատերախմբերը ներկայացնում են Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Լիտվան, Ֆրանսիան և Շվեյցարիան։

Հետաքրքիր է, որ փառատոնի բոլոր միջոցառումները նախատեսված են 18 տարեկանից բարձր անձանց համար, իսկ հանդիսասրահում տեղ զբաղեցնելու իրավունք է տրվում միայն անձնագրով և QR֊գաղտնագրով։

NET փառատոնը անցկացվում է 1998թ․֊ից և իր առաջ խնդիր է դնում ընդարձակել ժանրերը և թատրոնի մասին պատկերացումները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 395 անգամ