Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեղարվեստական ղեկավարը և գերբեռնված քաղաքական կոռեկտությունը

12.09.2021

Գերմանացի թատերական քննադատ Մանուել Բրուգը բացահայտել է այդ երկրի թատրոններում Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի ցուցադրությունը արգելելու պատճառը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

Հիշեցնենք, որ բալետի ցուցադրությունը արգելվել էր այն հիմնավորմամբ, որ բեմադրությունը համարվել էր ռասիստական՝ պարողների մաշկը մուգ գույնով գրիմավորելու պատճառով։

Քննադատը նշել է, որ կայացրած որոշումը սխալ է և ունի քաղաքական ենթատեքստ։ Այդ բանի համար նա պատասխանատու է համարել բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Քրիստիանե Թաբոլթին։ Թատերագետը նաև հայտարարել է, որ Թաբոլթը կատարում է «բալետի գերեզմանափորի» դեր՝ դրա ավանդական ձևով։ Բրուգը նման որոշումը որակել է, որպես «ժամանակի ոգով» ընդունված վճիռ։

«Դա պահանջում է ժամանակի ոգին, որը իշխում է գլխավորապես չարամիտ սոցիալական ցանցերում»,֊ նշել է Բրուգը։ Նա ցավով է արձանագրել փաստը, որ այս տարի բեռլինցի երեխաները կզրկվեն Չայկովսկու դասական բալետի շքեղ ներկայացումը դիտելու հնարավորությունից, որը ճշգրիտ վերարտադրում է 1892 թ․֊ին մեծ խորեոգրաֆ Մարիուս Պետիպայի բեմադրությունը։

Թատերագետը նաև նշել է, որ Թաբոլթը երբևէ աչքի չի ընկել ոճական զգացողությամբ, իսկ գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում որոշել է գնալ «առավել կարևոր գաղափարական ճակատ»։ Նա ընդգծել է, որ գեղարվեստական ղեկավարը «գերբեռնված է եղել քաղաքական կոռեկտության իր պայքարով»։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 232 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191