Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հազարամյա պատմություն, որտեղ նկատելի է 20֊րդ դարի սարսափելի աղետներից մեկը

01.19.2022


Ռուսաստանում մեկնարկել է Հոլոքոսթի զոհերի ոգեկոչմանը նվիրված «Հիշատակի շաբաթը», որն ավանդաբար նշվում է հունվարի 27֊ին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այդ միջոցառման շրջանակներում Մոսկվայի «Բրուսնիկինի արվեստանոց» թատրոնումը ավարտում են «Եսթերի Սև գիրքը» բեմադրությունը, որի պրեմիերան կկայանա հունվարի 25-ին։

Ռեժիսոր Ժենյա Բերկովիչի բեմադրած այդ երաժշտական ներկայացման դեպքերը նկարագրված են հին կանոնական տեքստերում և միահյուսվում են նորագույն պատմության փաստավավերագրական վկայություններին՝ ստեղծելով յուրահատուկ սյուրռեալիստական աշխարհ, որը դուրս է ժամանակից ու տարածությունից։

Պարսից Ախաշվերոշ (Արտաքսերքս) արքայի կողմից հալածվող հին հրեաներին ոչնչացվելուց փրկած պարսից Եսթեր թագուհուն նվիրված Փուրիմ տոնակատարության թեմայի Երաժշտական և սյուժետային դիմակահանդեսային տեսարաններում նկատելի է 20֊րդ դարի սարսափելի աղետներից մեկը, որը արտացոլված է գրողներ Իլյա Էրենբուրգի կազմած վավերագրերի ժողովածուում և Վասիլի Գրոսսմանի «Սև գրքում»։

Բեմադրության հեղինակների հումորն ու երևակայությունն առաջարկում են որպես քաղաքակրթական համընդհանուր հիմնահարց նորովի նայել մեր օրերի համար ոչ պակաս կարևոր այլատյացության թեմային, որը հարյուրամյականերով դրսևորվում է ամենատարբեր ձևերով և այսօր էլ շարունակում է մնալ ամենատարբեր զարգացման մակարդակի երկրների նորությունների տեղեկատվական հոսքերում։

Այս միջոցառման շրջանակներում հունվարի 17֊ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում մեկնարկել և մինչև փետրվարի 4֊ը կշարունակվեն հիշատակի և կրթական միջոցառումների շարքեր։

Նշենք, որ «Հիշատակի շաբաթը» մեկնարկել է «ռուսական արտադրության «Պլան Ա» կինոնկարով։ Այն պատմում է Հոլոքոստը վերապրած մի խումբ հրեաների մասին, որոնք 1945 թ․֊ին որոշում են Գերմանիայում թունավորել ջրատարը․․․

Այս նույն միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել նաև «Աղետի քրոնիկոն» խորագրով կինոփառատոն, որի ընթացքում մի շարք մշակութային հաստատություններում և կինոթատրոններում հանդիսատեսներին կներկայացվի 15 թեմատիկ կինոնկար։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 248 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120