Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռիգայի թատրոնը չեղյալ է համարել իր հյուրախաղերն Ուկրաինայում

12.30.2013


Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնը չեղյալ է համարել պլանավորված խաղերը Կիևում և Օդեսայում՝ Ուկրաինայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաների պատճառով, այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Baltkom» ռադիոյին:

«Քաղաքականությունը, ուզես, թե չուզես, բայց ազդեցություն է թողնում մեր կյանքի և թատրոնի վրա: Օրինակ, Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի պատճառով ստիպված եղանք չեղյալ համարել հյուրախաղերը: Մենք Կիև և Օդեսա պետք է տանեինք մեր երկու մյուզիքլները՝ «Տանգո տողերի արանքում» և «Օդեսան կախարդների քաղաք է»,- ասել է թատրոնի առաջատար դերասաններից մեկը՝ Իգոր Չերյավսկին,» և ավելացրել, որ ուկրաինացիները իրենց սպասելիս են եղել շատ անհամբեր, բայց «այնտեղ, նրանց մոտ, իրենց մյուզիքլն է ընթանում»:

Ուկրաինայում զանգվածային ակցիաները սկսվել են նոյեմբերի 21-ին, այն բանից հետո, երբ Կիևը դադարեցրեց Եվրամիության հետ ասսոցիացման պայմանագրի ստորագրման նախապատրաստության աշխատանքները:

Ավելացնենք, որ 2013թ.-ն Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի համար հոբելյանական էր: Լրացավ այդ մշակութային հաստատության 130 ամյակը:
    Դիտվել է 964 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455