Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ «Մեյերհոլդ կենտրոն»֊ի, հաճախ մահը նաև ազատարար է

02.08.2022

Մոսկվայի «Մեյերհոլդ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Վոլկոստրելովը շուտով իր հանդիսատեսին կներկայացնի «Ռուսական մահ» խորագրով բեմադրության պրեմիերան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս նոր բեմադրության մեջ ռեժիսորն անդրադառնում է մի իրադարձության, որը տեղի է ունենում յուրաքանչյուրի հետ, բայց որի մասին սարսափելի է, անհարմար է, դժվար է խոսել հանդիսատեսի առջև։

Խոսքը մահվան մասին է։

Հանդիսատեսները կհայտնվեն մի տարածությունում, որը բաժանված է վեց սենյակների, որոնցից յուրաքանչյուրում կցուցադրվի մեկ մենաներկայացում մահվան և նրա տարբեր դրսևորումների մասին; Ի՞նչ է գեղեցիկ մահը, արժանապատիվ մահը, անփառունակ մահը, ռուսական մահը․․․

Մահվան նկատմամբ վախը թատրոնում համարում են «ոչ ռացիոնալ»։ Ըստ այստեղ պտտվող տեսակետի, վախը խանգարում է տեսնել մահվան իրականությունը, որը վշտալի է, դառը, ինչ֊որ տեղ աբսուրդ և կույր։ Իսկ հաճախ մահը նաև ազատարար է․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 221 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134