Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատերազմի համար մշակութային գործիչները պատասխանատու են

03.15.2022

Ուկրաինացի ռեժիսոր Անդրիյ Ժոլդակը պահանջել է իր անունը հանել Ռուսաստանի դրամատիկական և օպերային թատրոններում իր պատրաստած բեմադրությունների ազդագրերից։ Նա նաև հայտարարել է, որ «ողջ քաղաքակիրթ աշխարհը» չպետք է համագործակցի ռուսաստանցի մշակութային գործիչների հետ; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Խոսելով Ռուսաստանի մասին՝ ժոլդակը նշել է, որ «Այդ երկիրն այսօր հանդիսանում է մարդատյաց և վտանգավոր՝ մարդկանց և քաղաքակրթության համար»։

Նրա կարծիքով Ռուսաստանի մշակութային գործիչները նույնպես «պատասխանատու են իրենց երկրի գործողությունների համար, այդ թվում Ուկրաինայում պատերազմական գործողությունների համար»։

Ուկրաինացի ռեժիսոր Անդրիյ Ժոլդակը նշանավոր անհատ է նաև ռուսական ժամանակակից թատրոնի համար։ Նա Ռուսաստանում բեմադրել է մի շարք աչքի ընկնող բեմադրություններ։ Նրա «Նանա» (ըստ Էմիլ Զոլայի համանուն վեպի) բեմադրությունը 5 անվանակարգերում ներկայացված է Ռուսաստանի գլխավոր «Ոսկե դիմակ֊2022» թատերական մրցանակի: Նշենք, որ մինչ այդ, Ժոլդակը 9 անգամ ներկայացվել է «Ոսկե դիմակի»՝ անհատական անվանակարգերում, իսկ 2014 թ․֊ին դարձել է այդ մրցանակի դափնեկիր Սանկտ֊Պետերբուրգի Միխայիլովյան թատրոնում՝ «Եվգենի Օնեգին» օպերայի բեմադրության համար;

Այսօր Անդրիյ Ժոլդակի պատրաստած բեմադրությունները ցուցադրվում են Ռուսաստանի այնպիսի առաջատար թատրոններում, ինչպիսիք են Սանկտ֊Պետերբուրգի Ալեքսանդրինյան, Միխայիլովյան և Մեծ դրամատիկական թատրոններ և այլն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 182 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136