Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե դիմակ֊2022»-ը կանցկացվի առցանց

04.06.2022


Ապրիլի 20֊ին կայանալիք Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությունը կկայանա առցանց ձևաչափով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակումը նախատեսվում է «Okko» առցանց կինոթատրոնի և «Ոսկե դիմակի» պաշտոնական կայքի տիրույթում։

«Մենք արդեն ունենք առցանց մրցանակաբաշխության 2020թ․֊ի փորձը։ Այժմ չենք կասկածում, որ նոր իրավիճակում մեզ բոլորիս՝ կազմակերպիչներիս, մասնակիցներիս, պրոֆեսիոնալ համայնքին և հանդիսատեսներին կարևոր է լինել միասին, պահպանել այն, ինչը «Ոսկե դիմակ» շնորհելու օրը անփոփոխ դարձնում է հատուկ»,֊ տեղեկացնում է մրցանակաբաշխության կայքը։

Միջոցառման կազմակերպիչները վստահ են, որ ուղիղ եթերում մրցանակակիրների անունների հրապարակումը, անմիջական խոսքը և փառատոնի մասնակիցների և մրցանակի թեկնածուների միջև հաստատված կապը կպահպանեն այս իրադարձությանը բնորոշ սկզբունքային հատկությունները, այսինքն՝ թատրոնի մարդկանց համախմբումը, փոխադարձ ուշադրությունը և օժանդակությունը։

2022թ․֊ին անցկացվում է թվով 28֊րդ «Ոսկե դիմակը»։

2020-2021թթ․ «Ոսկե դիմակի» տարբեր անվանակարգերին հավակնում են 67 թատրոնների 81 բեմադրություն։ Անվանակարգերի մեջ են նաև 290 մասնավոր մրցանակներ, որոնք որոշվել են դրամատիկական, տիկնիկային և երաժշտական թատրոնների գծով երկու փորձագիտական խորհուրդների կողմից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 188 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130