Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեմարկի և Դիտրիխի սիրո պատմությունը թատերական հարթակում

05.02.2022


Նախօրեին, մայիսի 1-ին, Մոսկվայում մեկնարկել է «Մեր թթվածին 7,0֊ն» խորագրով թատերական փառատոն։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Միջոցառման 4 օրերի ընթացքում «Օնեժսկի» մշակութային կենտրոնում իրենց աշատանքները կցուցադրեն 16 թատրոն։

Փառատոնի մեկնարկը տրվել է գերմանացի նշանավոր երգչուհի և դերասանուհի Մառլեն Դիտրիխին նվիրված «Ասա, որ ինձ սիրում ես» պիեսի ներկայացմամբ, որը ստեղծվել է արտիստուհու հիշողությունների, նրա անձնական արխիվում պահպանված նամակների հիման վրա։

Բեմադրությունը Դիտրիխի և հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի հեռակա սիրո մասին է, որը հաղթահարել է պատերազմի, փառքի ու հիվանդությունների փորձությունները։

Ներկայացման մեջ օգտագործվել են նաև վավերագրական տարեգրության կինոտեսարաններ և կենդանի երաժշտություն։

Փառատոնի մուտքը հանդիսատեսների համար իրականացվում է նախնական գրանցմամբ, առանց մուտքի համար վճարի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 190 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134