Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տեսնել մեր օրերի յուրահատուկ արտապատկերը դասական գործում

05.16.2022


Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնը պատրաստում է ներկայացում մի կնոջ մասին, որը պատմական դեմք է և հայտնի է ամենահակասական բնութագրերով։ Նա համարվում է և հմուտ բանսարկու, և շրջահայաց մարդասպան, և անմեղ զոհ, և սուրբ նահատակ․․․ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ռեժիսոր Պյոտր Շերեշովսկին այդ հակասական որակները փորձում է բացահայտել երկու թագուհիների, երկու կնոջ՝ Մարիա Ստյուարտի և Եղիսաբեթ թագուհու միջև ընթացող պայքարի ծիրում, որը ներկայացված է շիլլերյան հայտնի «Մարիա Ստյուրտ» պիեսում։

Այս ողբերգության մեջ բեմադրիչը փորձում է տեսնել մեր օրերի յուրահատուկ արտապատկերը, որտեղ նույնպես բազմաթիվ են մանիպուլիացիաները, մահը և սուտը․․․

Այդ համապատկերում կարևոր է, որպեսզի ճիշտ ընկալվի և գնահատվի «իշխանություն» երևույթը, որը նաև կարող է մարդուն զրկել մարդկային նկարագրից։ Միաժամանակ պետք է հասկանալ սարսափի ծագումն ու բնույթը և մտածել ազատության և մարդկային կյանքի անվերապահ արժեքի մասին․․․




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 177 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190