Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խորհրդային «դեմոկրատիայի» վերհուշը տարել է դեպի «Հսկաները»

05.31.2022


Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում ընթացիկ շաբաթվա ավարտին կեզրափակեն «Կամերային թատրոն։ Վերադարձված էջեր» նախագիծը, որի շրջանակներում հանդիսատեսներին ընթերցման ձևաչափով ներկայացնում են 1910-1940թթ֊երի այնպիսի դրամատիկական ստեղծագործություններ, որոնք հանիրավի մոռացության են մատնվել խորհրդային և կոմունիստական գաղափարախոսական այս կամ այն կոնյուկտուրան չբավարարելու պատճառով։

Այսպես, հունիսի 4֊ին Պուշկինի անվան թատրոնի մասնաճյուղում կներկայացվի Դեմյան Բեդնիի ժամանակին մեծ աղմուկ առաջացրած «Հսկաները» պիեսը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am.-ը՝ հղում անելով«teatral-online.ru»֊ին։

Պիեսի շուրջ ձևավորված պատմությունը մեկնարկել է 1930֊ական թվականներից։

Թատրոնի պաշտոնական կայքը նշում է, որ 1936թ․֊ի հոկտեմբերի 29֊ին պիեսի հիման վրա ստեղծված բեմադրության պրեմիերան անցել է մեծ հաջողությամբ։ Թե հանդիսատեսները և թե մամուլը այն ընդունել են գոհունակությամբ։ Ալեքսանդր Բորոդինի օպերա֊ֆարսը անվանել են ոչ այլ կերպ քան երաժշտական հանճարի երիտասարդ խենթություն։ Ամենուր խոսում էին, որ «Հսկաները» կունենա երկար և երջանիկ բեմական կյանք։ Սակայն, բեմադրության 6-րդ ցուցադրությանը ժամանել է այն տարիներին ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Մոլոտովը, որին ներկայացումը ոչ միայն չի գոհացրել, այլև այնքան է բարկացրել, որ ընդմիջմանը հեռացել է թատրոնից։

Դրանից հետո արվեստների գործերով Մոսկվայի կոմիտեն հանդես է եկել բեմադրության ջախջախիչ ելույթով և այն անվանել է «ժողովրդական հերոսներին սևացնող» «Ռուսաստանի մկրտությունը ծաղրող» գործ։ Կամերային թատրոնի ղեկավար Ալեքսանդր Թաիրովին հեռացրել են աշխատանքից և թատրոնը միավորել «Ռեալիստական» անունով թատրոնին։ Այս հալածանքների շարունակությունն այն է եղել, որ պիեսի հեղինակ Դեմյան Բեդնիին 1938 թվականին հեռացրել են կոմկուսի շարքերից, ԽՍՀՄ գրողների միությունից և արգելել զբաղվել մասնագիտական գործունեությամբ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 161 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122