Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ապուշ» անունով ռոբոտը աշնանը կդառնա բեմադրության հերոս

07.07.2022


Ռուսաստանի դաշնությունում, Թաթարական հանրապետության Տինչուրինի անվան թատրոնը և Տուկայի անվան գրականության թանգարանը ընթացիկ տարվա մայիսից համատեղ գործարկել են «Սովթ Թաթարչա» անունով դրամատուրգների լաբորատորիա։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել այնպիսի պիեսներ, որոնցում դերասանների հետ միասին հարթակում հանդես գան նաև թաթարերեն խոսող ռոբոտներ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «tinchurinteatr.ru»֊ին։

Դրամատուրգները Գրականության թանգարանում հնարավորություն են ունեցել ծանոթանալ իրենց ապագա պիեսի հերոս ռոբոտի հետ, որը կրում է «Ապուշ» անունը։

«Ապուշը» մինչև բեմ դուրս գալը պարապ չի մնում և կատարում է հանրորեն օգտակար աշխատանք։ Այն Գրականության թանգարանում անցկացնում է էքսկուրսիաներ։

Դրամատուրգներին հանձնարարվել է գրել իրենց ապագա պիեսի համառոտ նկարագրությունը և երեք պատկեր։

Վեց ներկայացված ստեղծագործություններից նախագծի հեղինակները ընտրել են առավել հաջողվածը։

Բեմադրությունը, որի հերոսբերից մեկը «Ապուշ» անունով ռոբոտն է լինելու, կպատրաստի Տինչուրինի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Թուֆան Իմամուտդինովը։ Նա իր նոր աշխատանքը հանդիսատեսին կներկայացնի աշնանը մեկնարկելիք 89֊րդ թատերաշրջանում։






Լուսանկարն՝ ըստ «teatral-online.ru»֊ի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 308 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130