Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերայի երիտասարդ երգիչը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

07.22.2022


Ռուսաստանում 10 տարով խստացված ռեժիմի գաղութում ազատազրկման է դատապարտվել օպերայի երգիչ Վադիմ Չելդիևը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով՝ «oteatre.info»֊ին։

Իրավապաշտպան Պավել Չիկովը իր Տելեգրամ֊ալիքում ներկայացնելով արտիստի գործի հանգամանքները, գրում է․ « 2020թ․֊ին Վլադիկավկազում կայացել է հանրահավաք՝ ընդդեմ COVID-19.֊ի պատճառով հայտարարված ինքնամեկուսացման ռեժիմի։ Հավաքվածները սկսել են առաջ քաշել քաղաքական պահանջներ՝ աշխատանքից ազատել կառավարությանը և Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովին, ժամկետից շուտ անցկացնել ընտրություններ, ազատել ակտիվիստ և օպերային երգիչ Վադիմ Չելդիևին»։

Չելդիևը ձերբակալվել է Սանկտ֊Պետերբուրգում կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով։ Այդ ժամանակ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղի փողոցներում ընդհարումներ էին տեղի ունենում Մոսկվայից ժամանած Ռոսգվարդիայի մարտիկների և բողոքի մասնակիցների միջև։

Այդ օրը՝ ապրիլի 20֊ին ձերբակալվել է 100 քաղաքացի, որոնցից 65֊ը ենթարկվել է 2֊ից 15 օրվա վարչական կալանքի, ավելի քան 20 մարդու դեմ հարուցվել է քրեական գործ, իսկ երեք մարդ, որոնցից մեկը եղել է օպերային երգիչը, ճանաչվել են բողոքի կազմակերպիչներ։

Օպերային երգիչ Վադիմ Չելդիևը մասնագիտական կրթությունը նախ ստացել է Վլադիկավկազի Վալերի Գերգիևի անվան արվեստների ուսումնարանում, ապա՝ սովորել է Սանկտ֊Պետերբուրգի Մարինյան թատրոնի երիտասարդ երգիչների ակադեմիայում և Պետերբուրգի Ռիմսկի֊Կորսակովի անվան կոնսերվատորիայում։ Հանդես է եկել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի տարբեր երաժշտական թատրոններում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 76 անգամ