Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերստեղծել աշխարհի նկատմամբ նրանց նախնական արձագանքը

08.15.2022


Մոսկվայի Վոզնեսենսկու կենտրոնում պատրաստել են բեմադրություն, որի տեքստը ստեղծվել է մանուկների հեղինակած 19 նկարներով։ Այդ նկարները բովանդակային մեկ ընդհանուր սյուժետային գծով և «Ի․ 9 տարեկան» վերնագրով միմյանց է կապել դրամատուրգ Արտյոմ Մատերինսկին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Այդ պիեսի հիման վրա պատրաստած բեմադրությունը ռեժիսոր Անդրեյ Ժիգանովը անվանել է «Կներեք, մեղավորը ես եմ», որն իրականացվել է «Թատրոն vs տեքստ» լաբորատորիայում։

Պիեսի և բեմադրության հեղինակները փորձում են հասկանալ, թե ինչու՞ ժամանակի ընթացքում մեծերը անվերադարձ կորցնում են երեխայի հայացքով իրերը և դրանց իրական, նախաստեղծ էությունը տեսնելու ունակությունները։

Պիեսի հեղինակը իր ստեղծագործությունը դասում է «Գրաֆիկական վերբատումի» ժանրին։ Երեխաների ստեղծած նկարների վրա նա թողել է հեղինակներին վերաբերող տեքստեր։ Դրանք տեքստեր են այն հասցեատերին, որոնք ունեն տրավմատիկ փորձ․․․․

«Մեր գեղարվեստական հետազոտության նպատակը 8-10 տարեկան երեխայի ընկալումների մեջ խորասուզվելն է։ Մենք ձգտում ենք շարունակել որոնումները՝ ներշնչվելով նկարիչների աբստրակտ էքսպրեսիոնիզմով, և վերստեղծել աշխարհի նկատմամբ նրանց նախնական արձագանքը, որը աղճատված չէ որևէ դիսկուրսով»,֊ նշել է բեմադրության հեղինակը։

Ըստ ռեժիսորի մտահղացման բեմադրությունը բաժանվել է երեք հատվածների, որոնք կցուցադրվեն Վոզնեսենսկու կենտրոնի սպիտակ և սև դահլիճներում։ Իսկ բեմադրության երեք հատվածներում ընդգրկված մասերը հետևյալներն են․

1. Դերասանուհի Լիզա Կաշինցևայի մոնոպերֆորմենսը, որի հիմքում ընկած են նրա մանկական հիշողությունները։
2․ Ձայնատեսարանային ինստալացիա։
3․ Համերգ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 76 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192939495969798991001011021031041051061071081091101111121131141151161171181191201211221231241251261271281291301311321331341351361371381391401411421431441451461471481491501511521531541551561571581591601611621631641651661671681691701711721731741751761771781791801811821