Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն, որտեղ կներկայացվեն տարօրինակ, ամենօրյա, մարգինալ և սուր թեմաներ

08.22.2022

Մոսկվայի «Տեատր․ doc» թատրոնում վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարում «Իրականության որս ֊2022» փառատոնի մեկնարլից առաջ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «:oteatre.info»֊ին։

Այս փառատոնն ունի 12 ամյա պատմություն։ Այն նախաձեռնել են «Տեատր․ doc» թատրոնի վաղամեռիկ հիմնադիրները, ամուսիններ Միխայիլ Ուգարովը և նրա կինը՝ Ելենա Գրեմինան; Փառատոնի նպատակն է վավերագրական թատրոնի միջոցներով ուսումնասիրել տարօրինակ, ամենօրյա, մարգինալ և այն սուր թեմաները, որոնց մասին թատրոնում ընդունված չէ խոսել։

Այս տարի փառատոնի մասնակիցներին առաջարկել են դուրս գալ իրականության մասին սովորական զրույցների սահմաններից, սակայն, դրանով հանդերձ, պահպանելով վավերականությունը։ Փառատոնի կազմակերպիչները այս տարվա թեման բնորոշել են ինչպես «Ակնհայտ; Ոչ ակնհայտ։ Այժմ»։

Փառատոնին կմասնակցեն 15 նախագիծ, որոնք թեմատիկայով և ձևաչափով տարբեր են։ Կազմակերպիչների ներկայացմամբ այդ նախագծերում կան այնպիսիք, որոնք, օրինակ, ձևավորվել են ընկճախտի մասին դիսերտացիայի, պարբերաբար խանութներից ապրանքներ գողացող մարդկանց արդիկան վերբատումի միջոցով, կան թեմաններ նաև նվիրված անօթևան մարդկանց և այլն։

Փառատոնը տեղի կունենա օգոստոսի 27֊ին և 28֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 86 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194