Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սերգեյ Դովլաթովի փառատոնոնային 6֊րդ կյանքի կենդանի հոսանքը

09.05.2022


Սեպտեմբերի առաջին հանգստյան երկօրյակը (սեպտեմբերի 3-ը և 4֊ը) Ռուսաստանի հիուսիսային մայրաքաղաքում նվերել էին հայկական ծագմամբ նշանավոր պետերբուրգցու (լենինգրադցու)` գրող Սերգեյ Դովլաթովի հիշատակին։ Այստեղ 6֊րդ անգամ անցկացվել է «Օր՝ Դ» փառատոնը, նվիրված արձակագրին ու նրա ժամանակաշրջանին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Միջոցառմամբ նախատեսված բոլոր իրադարձությունները ասես մեկտեղել են ԽՍՀՄ 1960-1970-ական թվականների ոչ շքերթային մշակույթը։ Երկու օրերի ընթացքում կայացել է մոտ 40 միջոցառում, որոնց թվում նաև փողոցային բեմադրություններ։

Բեմադրություններից մեկը, որը կոչվել է «Երջանկության ուրվականը» կառուցվել Սերգեյ Դովլաթովի կենսագրության մոտիվներով։ Ռուբինշթեյնի փողոցում, Դովլաթովի հուշարձանի մոտ, ներկայացվել է պետական մեքենայի կողմից գրողին ճնշելու և լռեցնելու պատմությունը, որն ի վերջո, հանգեցրեց նրա վտարանդմանը՝ ԱՄՆ։

Վտարանդիության թեման էր շոշափում նաև «Օտարերկրուհին» բեմադրությունը, որի գլխավոր հերոսուհին՝ Մարուսյա Տատարովիչը իր կյանքի ինչ֊որ մի հատվածում լքում է ԽՍՀՄ֊ը և տարագրվում Ամերիկա։ Սակայն որոշ ժամանակ անց նա ցանկանում է վերադառնալ հայրենիք։ Ըստ ներկայացման հեղինակների, դովլաթովյան հերոսուհու ճակատագիրը և հայրենիք վերադառնալու ցանկությունն ի կատար ածելու որոշումը պետք է կայացնեն հանդիսատեսները, որոնք կարծես վերածվում են վտարանդիության հարցերով խորհրդի․․․

Փառատոնի մասնակիցներին ներկայացվել է նաև «Դովլաթով։ Գաղափարապես ես սթափ եմ» պերֆորմենսը։ Այն հենված է եղել գրողի պատմվածքների վրա, որտեղ ի մի են բերվել նրա փորձը, հումորը, ստեղծագործությունը և նրա ոչ դյուրին, բայց զարմանալի կյանքի դրվագները։

Փառատոնը ունեցել է նաև պրեմիերա։ Փողոցում հավաքված հանդիսատեսներին է ներկայացվել «Բանասիրական ֆակուլտետ֊ ռազմականացված պահպանություն» երթուղի֊բեմադրությունը, որի ընթացքում փառատոնի մասնակիցները գործարքների մեջ են մտել ֆիրմային ապրանքներ վերավաճառող (ֆարցովչիկ) Սերգեյ Դովլաթովի հետ։

«Սերգեյ Դովլաթովը իր կյանքի զգալի մասն ապրել է «Ուշ Լենինգրադում», երբ գաղափարական վերահսկողությունը թուլանում էր։ Հայտնվում էին կազմակերպություններ, որոնցում պարտադիր գաղափարական մանթրաները վերածվում էին ձևականության, որոնցում կարելի էր լրջորեն զբաղվել իրական և ոչ թե ցուցադրական գործով։ Մյուս կողմից․ ոչ պաշտոնական մշակույթը հեռանում էր ներքնահարկեր, ի հայտ էին գալիս բնակարանային միջոցառումներ, մասնավոր նվագախմբեր՝ գործարանային ակումբներում, ընդհատակյա պատմաբաններ, որոնք թույլ չէին տալիս ոչնչացնել ռուսական մշակույթը և գիտությունը։ Սերգեյ Դովլաթվը, որը մեկուսացվել էր պաշտոնական իրականությունից, չէր կարող գոյատևել, եթե նրա շուրջը չլինեին մարդիկ և խմբավորումներ, որոնք սատար էին կանգնում կյանքի այդ կենդանի հոսանքին»,֊ խոսելով անցյալ դարի 60-70֊ական թվականների ոչ շքերթային մշակույթի մասին նշել է փառատոնի մասնակից, պատմաբան և գրող Լև Լուրիեն։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 76 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173