Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսների մեջ է նաև երկրի նախագահը․․․

09.23.2022


Այսօր, սեպտեմբերի 23֊ին, Ռուսաստանի եկատերինբուրգ քաղաքի «Սինարա կենտրոնում» չեղյալ են համարել Մոսկվայի «Տեատր․ doc» թատրոնի «Ինչպես մենք թաղեցինք Իոսիֆ Ստալինին» բեմադրության ցուցադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Թատերախաղի ցուցադրությունը չեղյալ հայտարարելու պատճառների մասին որևէ բացատրություն չի հրապարակվել, սակայն կենտրոնում հայտարարել են, որ հանդիսատեսները կարող են վերադարձնել տոմսերը, որոնց վաճառքը հաջողությամբ ավարտվել էր։

Փորձ է արվել Ստալինի մասին այդ տրագիֆարսի ցուցադրությունը կազմակերպել նաև Եկատերինբուրգի բալետի «Շչելկունչիկ» թատրոնում, սակայն կազմակերպիչներին այստեղ ուղղակի մերժել են։

«Ինչպես մենք թաղեցինք Իոսիֆ Ստալինին» բեմադրությունը հնարավորություն է հետևել, թե հոգու մեջ ինչ ճանապարհներով է ժամանակակից մարդու մեջ աճում ստալինիզմը;

Ըստ սյուժեի, մի թատրոնում որոշում են բեմադրել համարձակ բեմադրություն «ժողովուրդների առաջնորդի» մասին։ Նշանակվում է մինչպրեմիերային ցուցադրություն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար և պարզվում է, որ հանդիսատեսների մեջ է նաև երկրի նախագահը․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 114 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556