Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սովորական ֆաշիզմ»֊ին անդրադարձած բեմադրության ազդագիրն անհետացել է

10.20.2022


Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի ազդագրերից անհետացել է Մինդաուգաս Կարբաուսկիսի «Ընտանեկան ալբոմ» բեմադրությունը։ Այդ ստեղծագործությունը հաճախ անվանում են «ներարկում ֆաշիզմի դեմ»։ Պարզվում է, որ ազդագրերում ոչ միայն բեմադրության ցուցադրության ամսաթիվը չկա, այլև անհնար է դրա տոմսերը ձեռք բերել թե թատրոնի կայքում և թե տոմսի վաճառքն իրականացնող օպերատորներից։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Կրկին փակել են»,֊ սոցիալական ցանցում գրել է թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար և այդ բեմադրության հեղինակ Մինդաուգաս Կարբաուսկիսը։

Ավելի վաղ «Ընտանեկան ալբոմ»֊ը չեղյալ էին համարել ընթացիկ տարվա մայիսին։ Դա արվեց այն բանից հետո, երբ Տելեգրամի ալիքներով ցուցադրվեց «Ո՞վ է դեմ» թոք֊շոուն, որտեղ բեմադրությունը մեղադրվում էր «նացիզմ քարոզելու մեջ»։

Բացի այդ, ներկայացման մեջ նկատել էին «հակառուսական արտահայտություններ»։ Այդ մեղադրանքներին թատրոնը պատասխանեց իր սոցիալական ցանցերում զետեղված պաշտոնական մեկնաբանությամբ։ Դրանում նշվում էր, որ պիեսի հեղինակ Թոմաս Բերնհարդը «ողջ սրտով ատում էր ֆաշիզմը։ Նա այդպես էլ չի ընդունել գերմանական նացիզմը, և ենթարկվել է հալածանքների», իսկ պիեսը ուղարկվել է«հանգստի»։ Հենց այդ պիեսի հիման վրա է պատրաստվել բեմադրությունը, որը «հանդիսանում է համաշխարհային դրամատուրգիայի հակաֆաշիստական ծրագրային ստեղծագործություններից մեկը»։

«Բերնհարդի պիեսը ֆարս է։ Հակառակ դեպքում այդ «սովորական ֆաշիզմը» (ինչպես երևույթն անվանել է նշանավոր ռեժիսոր Միխայիլ Ռոմը) չէր մեկնաբանվի»,֊ հայտարարել է դերասան Միխայիլ Ֆիլիպովը, որը Կարբաուսկասի բեմադրության մեջ մարմնավորում է գլխավոր հերոսին։

Ըստ ֆիլիպովի պիեսը ոչ թե ներկայացնում է «ագրեսիվ ֆաշիզմ», այլ՝ այնպիսին, որը աճում է հարմարավետ տներում, որտեղ ծաղիկներ կան, գեղեցկազարդ ամանեղեն և համեղ ուտելիք․․․ Նա նշում է, որ իրենց բեմադրությունը այդ թեմայի շարունակությունն է, որտեղ մարդիկ երեսպաշտ են։ Այդ մարդիկ «շոյում են կատուներին, ծնկներին նստեցնում երեխաներին, սակայն երազում են սարսափելիի մասին․,֊ ընդգծել է դերասանը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 63 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120