Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պիեսի պահպանված վերջին օրինակը․․․

10.26.2022

Թել֊Ավիվի թատերասերները մեծ էկրանին կկարողանան դիտել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողությունների ընթացքում փակված «Գոգոլ կենտրոնի» «Պահպանեք ձեր դեմքերը» բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Բեմադրության հիմքում ընկած է 20֊րդ դարի ռուսաստանցի հայտնի բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկու նույնանուն պիեսը, որն առաջին անգամ 1970թ․֊ին բեմադրել է նշանավոր ռեժիսոր Յուրի Լյուբիմովը՝ Մոսկվայում՝ Տագանկայի թատրոնում։ Այն ժամանակ բեմադրությունը մեծ հաջողությամբ ցուցադրվել է միայն երեք անգամ։ Այնուհետև իշխանություններն այն արգելել են, իսկ պիեսն անհետացել է և այլևս որևէ տեղ չի բեմադրվել։

Ավելի քան 50 տարի անց Վոզնեսենկու հիմնադրամը պիեսի պահպանված վերջին օրինակը տրամադրել է «Գոգոլ կենտրոն» թատրոնին, որի հիման վրա ռեժիսոր Սավվա Սավելևը գրել է նոր տեքստ, որտեղ ավելացրել է տարբեր նշանավոր մարդկանց վերակերպավորումներով հայտնի նկարիչ Վլադիսլավ Մամիշև֊Մոնրոյի պատմությունը։

Սավելևը Վոզնեսենսկու պիեսն անվանել է «ազատության մանիֆեստ։

«Այն բարձրացնում է հավերժական հարցեր մարդու նշանակության, սեփական ինքնությունը ունենալու և արարելու իրավունքի մասին։ Իսկ այդ հարցերին պատասխաներ գտնելու գործում մեզ օգնում է Վլադիսլավ Մամիշև֊Մոնրոն՝ հազարադեմ ազատ մարդը»,֊ Մինչև «Գոգոլ կենտրոնի» փակվելը, դեռ ընթացիկ տարվա մայիսի 12֊ին կայացած մոսկովյան պրեմիերայից առաջ ասել էր ռեժիսորը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 64 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128