Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչ բինար կատարողներով «Ռոմեո և Ջուլիտը» հանվել է խաղացանկից

11.07.2022


Լոնդոնի «Իկար» թատրոնում չեղյալ են համարել «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրությունը, որի գործողությունները բեմադրության հեղինակները տեղափոխվել են ֆաշիստական գերմանիա՝ 3֊րդ ռայխի ժամանակներ։ Այդ մասին «lenta.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Այս ներկայացումը մեծ աղմուկ է առաջացրել և, բեմադրությունը չեղյալ հայտարարելուց բացի, դարձել է թատերախմբի և թատրոնի ղեկավարության միջև ընդհարման պատճառ, որի հետևանքով տնօրենը հեռացվել է աշխատանքից։ Նման իրավիճակի պատճառը ներկայացման դերակատարների համար քաստինգի արդյունքներն են հանդիսացել։

Բանն այն, որ բեմադրության հերոսների դերերը վստահվել են ոչ բինար դերասանների։

« Ոչ բինար կատարողների համար «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրությունը, որտեղ Ջուլիետը վերաիմաստավորվել է որպես գետոյում գտնվող հրեուհի, իսկ Ռոմեոն հիտլերյուգենդի անդամ, աղմուկի մեջ է ներքաշվել այն պատճառով, որ ոչ մի հրեայի քասթինգում չեն ընդգրկել»,֊ գրել է «The Telegraph» պարբերականի մեկնաբան Քրեյգ Սիմփսոնը։

Նրա կարծիքով «Իկար» թատրոնի ռեժիսորը բեմադրել է այդ ներկայացումն անսեռ և աֆրիկական կամ ասիական ծագում ունեցող դերասանների հաշվարկով։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 121 անգամ