Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պիեսների ընթերցումներ՝ նվիրված արտաքին և ներքին ագրեսիային

11.22.2022


Ընթացիկ ամսվա վերջին հանգստյան օրերին, նոյեմբերի 26 - 27֊ին, Փարիզի «Les Recollets» մշակութային կենտրոնում կկայանա «Լյուբիմովկայի արձագանքը» փառատոնը, որում նախատեսված են 2022թ․֊ի միջոցառման արտամրցութային ծրագրի կարճ ցուցակի 8 պիեսների ընթերցումները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lubimovka.art»֊ին։

Փարիզյան փառատոնում նախատեսված է այդ դրամատուրգիական գործերի հիման վրա ներկայացնել նաև պերֆորմանսեր, ինստալացիաներ և թվային աշխատանքներ։

Ամեն տարի «Լյուբիմովկա փառատոնի հիմնական իրադարձությունների ավարտից հետո կարճ ցուցակում և արտամրցութային պիեսները հնարավոր է լինում որպեսզի ներկայացվեն թատրոնների և այլ մշակութային կազմակերպությունների, ինչպես նաև անկախ պրոդյուսերների, ռեժիսորների և դերասանների կողմից։

2022թ․֊ին «Լյուբիմովկայի արձագանքը» փառատոնային նախագծի պիեսների ընթերցումները, բացի Փարիզից, կընթանան նաև Սանկտ֊Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Թբիլիսիում, Թել֊Ավիվում, Նարվայում և աշխարհի էլի մի շարք քաղաքներում։

Ասենք, որ Փարիզի «Les Recollets» կենտրոնում ներկայացվելիք պիեսների հիմնական մասը ստեղծվել է ընթացիկ տարվա գարնանը և նվիրված է արտաքին և ներքին ագրեսիային։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 116 անգամ