Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախագահը պարբերաբար կլոր սեղանններ է անցկացնում բեմարվեստի ներկայացուցիչների հետ

01.31.2014


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նվազագույնը տարեկան երկու անգամ կլոր սեղաններ է անցկացնում թատրոնների գեղարվեստական ղեկավարների, տնօրենների և ռեժիսորների մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն՝ ավելացնելով, որ 2014թ.-ի առաջին ադպիսի միջոցառումը նախատեսված է անցկացնել փետրվարի 3-ին, Պսկով քաղաքում, որտեղ հանդիսավորապես կբացվի Պուշկինի անվան Դրամայի ակադեմիական թատրոնը:

Մշակույթի այս օջախում արդեն մի քանի տարի է ինչ ընթանում էին հիմնանորոգման աշխատանքներ: Այդ աշխատանքներն արդեն ավարտվել են և ենթադրվում է, որ հենց այս առիթով երկրի նախագահը կժամանի Պսկով, որի ժամանակ էլ կհանդիպի բեմարվեստի աշխատողների հետ:

Առաջիկա հանդիպման թեման չի հայտնվում, սակայն լրատվամիջոցները այն կարծիքին են, որ, ինչպես նախորդ տարիներին, խոսք կգնա թատրոնի ընթացիկ հիմնախնդիրներից, իսկ առավել կոնկրետ խաղացանկային թատրոնի ավանդույթների պահպանման և պայմանագրային համակարգի անցնելու մասին: Նշվում է, որ բազմաթիվ կոլեկտիվներ այդպիսի անցում կատարելուն դեռ պատրաստ չեն: Օրակարգային հարց կարող է դառնալ նաև բեմարվեստի վետերաններին օժանդակություն ցուցաբերելու հարցը:
    Դիտվել է 878 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190