Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախագահը համաձայնել է մանկական թատրոններին առանձնակի ուշադրություն դարձնել

02.04.2014

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Պսկովի Պուշկինի անվան ակադեմիական թատրոնի շենքի վերաբացման առթիվ քաղաքում կայացած Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր արվեստի և մշակույթի խորհրդի նիստի ընթացքում հույս է հայտնել, որ երկրի տարածաշրջանները ուշադրություն կդարձնեն մանկական թատրոններին դրամաշնորհային օժանդակություն կազմակերպելու և թատրոնների ու թատերական խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հյուրախաղերի զարգացման հարցերին: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»- ն:

«Ռուսաստանում անհրաժեշտ է թատրոնններին ցուցաբերել հասցեավորված օժանդակություն»,- ասել է նիստի մասնակիցներից մեկը և շեշտել, որ այդ հարցում հատկապես առավել մեծ կարիք ունեն մանուկների համար ներկայացումներ պատրաստող թատերական կոլեկտիվները, քանի որ դպրոցականները շատ ավելի հաճախ են ցանկանում տեսնել «հրաշքներ և կախարդություններ»:

ՌԴ նախագահը համաձայնել է մանկական թատրոններին առանձնակի ուշադրություն դարձնելու այդ առաջարկությանը և խոստացել այդ հարցի շուրջ քննարկումներին նորից անդրադառնալ: «Անպայման այդ մասին կրկին կզրուցենք: Ճշգրիտ կձևակերպենք այսօրվա փաստաթղթում և հուսով եմ, որ այդ ազդակը կհաղորդվի և տարածաշրջաններին և դաշնային մարզերին», - ընդգծել է նախագահը:

Ավելացնենք, որ այսօր Պսկովում նաև մեկնարկել է Թատերական միջազգային փառատոն, որը կրում է ռուս մեծ բանաստեղծ Ա. Պուշկինի անունը:
    Դիտվել է 917 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130