Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թագուհին երեկո կանցկացնի իր և իր ընտանիքի անդամներին մարմնավորած դերասանների հետ

02.14.2014

Ելիզավետա 2-րդ թագուհին փետրվարի 17-ին Բուքինհեմյան պալատում կանցկացնի աշխարհում առավել հայտնի թատերական դպրոցներից մեկին՝ 1904 թ.-ին հիմնադրված Դրամատիկական արվեստների Թագավորական ակադեմիային (RADA-ի) հովանավորելու 60 ամյակին նվիրված երեկույթ:

Հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն նաև այն դերասանները և դերասանուհիները ովքեր տարբեր ժամանակների հանդես են եկել թագավորական ընտանիքի անդամների դերերով:

Զրույցների և թագուհու հետ հյուրերի անմիջական հաղորդակցումից բացի, ժամանակ կհատկացվի նաև ելույթների համար: Հաղորդվում է, որ Ելիզավետա 2-րդն անձամբ կդիտի իր կերպարը մարմնավորած Հելեն Միրրենի խաղը, որի համար դերասանուհին 2007թ.-ին արժանացավ «Օսկարի»:

Թագուհու նախաձեռնած միջոցառմանը կմասնակցեն նաև Քեյթ Բլանշեթը, ով խաղացել է 16-րդ դարի ձևաչափի անգլիական ինքնակալությունը ներկայացնող «Ելիզավետա» ֆիլմում, Հելեն Բոնեմ Քարտերը, ով նկարահանվել է «Թագավորն է խոսում» ֆիլմում՝ կատարելով Ելիզավետա 2-րդի մոր դերը, ինչպես նաև Ջուդի Դինչը, Մերիլ Սթրիփը, Սանդրա Բալոքը, Դևիդ Թեննանթը, Հյու Լորին, Ջեյմս Ֆոքսը և ուրիշներ:
    Դիտվել է 991 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141